«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Երևան-Կապան թռիչքներ իրականացնելը քարոզչական հնարք էր Կապանի ընտրություններին ընդառաջ. Աննա Գրիգորյան

Սյունիքում անվտանգային խնդիրներն անզեն աչքով էլ նկատելի են։ Կապանի օդանավակայանի անմիջապես հարևանությամբ կանգնած են ադրբեջանցիներ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա կարծիքով՝ Երևան-Կապան-Երևան թռիչքների չեղարկման հիմնական պատճառն անվտանգային կարող է լինել։ Հիշեցնենք՝ Կապանի ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնելու մասին կառավարության որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ին։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել էր համապատասխան հայտ Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։

Չվերթերի մեկնարկը նախատեսվում էր 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Սակայն նոյեմբերի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ չվերթները տեղի չեն ունենա. Ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը։ ԱԺ սյունեցի պատգամավորի դիտարկմամբ՝ ադրբեջանցիները շատ մոտ են կանգնած և՛ օդանավակայանին, և՛ մեր գյուղերին, անվտանգային երաշխիքների մասին խոսք չի կարող լինել, հետևաբար այդ թռիչքներն ապահովելը դժվար կլիներ։

«Ինքնաթիռի օդ բարձրանալուց հետո էլ ամենայն հավանականությամբ հայտնվում ես Ադրբեջանի օդային տարածքում, ինչը նշանակում է ցանկացած հնարավորության դեպքում ադրբեջանցիները կարող են խոցել ինքնաթիռը, և որևէ մեկն անվտանգային երաշխիքներ չի կարող տրամադրել»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Հաշվի առնելով հատկապես վերջին օրերի ադրբեջանական ագրեսիան պատգամավորը պնդում է, որ անվտանգային երաշխիքներ ապահովելը դժվար կլիներ։ Ըստ նրա՝ Կապան-Երևան-Կապան թռիչքների իրականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Կապանում ՏԻՄ ընտրություններից առաջ քարոզչական քայլ էր։

«Քանի որ այդ ժամանակ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր և, ըստ էության, արդեն հասկանալի էր, որ նաև Կապան-Ճակատեն ճանապարհը պետք է փակվի ապագայում, կարծում եմ, իշխող ուժն ուղղակի գնացել է քարոզչական նման հնարքի։ Փորձել է մանիպուլացնել ու լրացուցիչ քվե ստանալ հենց այդ հայտարարության միջոցով, որը չի աշխատել»,-նշեց Աննա Գրիգորյանը։ Վերջինս ընդգծեց` քանի որ ադրբեջանցիներն ամեն վայրկյան ՀՀ սուվերեն տարածք են ներխուժում, պարզապես հնարավոր չէ ապահովել անվտանգությունն այդ հատվածում։ Պատգամավորի խոսքով ցանկացած մարդ, որը կկանգնի Մ2 ճանապարհի վրա, կարող է առանց հեռադիտակի տեսնել թշնամուն։ «Նախ պետք է ապահովել անվտանգությունը և նոր մտածել թռիչքուղու մասին»,-ամփոփեց պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>