Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Ստեփանակերտում
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է․ «Երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք։
Նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:46-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:46-ին), հյուսիսային լայնության 40.94⁰ և արևելյան երկայնության 48.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ»:

