Ալիևին Էրդողանի կողմից շնորհված շքանշանի փաստաթղթի տակ ստորագրել են Թյուրքական խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները. Ի՞նչ է սա նշանակում
Երեկ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Թյուքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ նստաշրջանի շրջանակներում Իլհամ Ալիևին հանձնեց Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշան։
Ի՞նչ ասեց Էրդողանը շքանշանը հանձնելիս։ Բառացի ասեց. «Շքանշանը տրվում է Իլհամ Ալիևին Ղարաբաղի ազատագրության հարցում ցուցաբերած ջանքերի և թյուրքական միասնությունն ավելի ուժեղացնելու գործում բերած նպաստի համար»։
Շքանշանի փաստաթղթի տակ ստորագրել են Թյուրքական խորհրդի անդամ բոլոր պետությունների ղեկավարները։
Ի՞նչ է սա նշանակում։
Սրանով Էրդողանը ընդգծում է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ Արցախից բռնազավթված տարածքներն այժմ դե-ֆակտո պատկանում են Թուրքիային, իսկ Իլհամ Ալիևը թեև իր երկրի ներսում «գերագույն գլխավոր հրամանատար» է, բայց Էրդողանի մոտ ունի ամենաշատը կորպուսի հրամանատարի կարգավիճակ։
Էրդողանի՝ Ալիևին տված շքանշանը հենց սրա մասին է։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուքյան էջից

