«Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան
26
Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Պատերազմ Արցախում
Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան

Կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի զինծառայողներին՝ բնակարանային խնդիրների լուծման հարցում

Հունիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստում հավանության է արժանացել ««Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է տրամադրել մեկ՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա, որի մեջ կներառվի Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը: Դրանով կթեթևանա փաստաթղթաշրջանառությունը, և երկուսի փոխարեն մեկ լիցենզիա ստանալու ժամանակահատվածը կկրճատվի 120 օրից մինչև 60 օր:
Վարչապետը նշել է, որ այսօր հիդրոէներգետիկայում առկա է ակտիվ ներդրումային հոսք, և կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: «Հիդրոէներգետիկայում մեր թիրախային ծավալը տարեկան մոտ 700 մլն կիլովատ/ժամն է, ինչը ներկայումս արտադրվող ծավալի կրկնապատիկն է: Նոր ՀԷԿ-երի կառուցմանը զուգահեռ, այժմ ամբողջ համակարգը արդիականացնելու խնդիր ունենք, որը պահանջում է հսկայական միջոցներ: Մեր նպատակն է ունենալ ժամանակակից էներգահամակարգ՝ և՛ արտադրության, և՛ տեղափոխման, և՛ բաշխման առումով: Այդ ճանապարհին կարևոր քայլ կդառնա «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնավորեցումը, որի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը կհրապարակենք առաջիկա օրերին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Գործադիր մարմինը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան, ինչը հնարավորություն կստեղծի վերականգնել ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները՝ նախագծով սահմանված բանաձևի կիրառմամբ:
Սահմանադրության պահանջներից ելնելով՝ գործադիր մարմինը հանդես է եկել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ: Մասնավորապես՝ հավանության են արժանացել «Հաշվեքննիչ պալատի մասին», ««ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Դատախազության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի և «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթները:

Կառավարության հավանությանն են արժանացել նաև ««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը: Օրինագծերը համապատասխան ընթացակարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

««Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առաջարկությունները պայմանավորված են իրավակիրառման ընթացքում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կենսաթոշակ նշանակելու համար օրենքով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում 1992 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թվականի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառել մեկուկես չափով: Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվեն անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

 

Կառավարությունը որոշել է 2018 թվականի հունվարի 1-ից բնակարան կամ բնակելի տուն գնել կամ բնակելի տուն կառուցել հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ բնակարան կամ բնակելի տուն գնելու կամ բնակելի տուն կառուցելու իրավունք են ստանում նաև 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները: Ծրագրից օգտվելու առաջնահերթությունը կտրվի այն ընտանիքներին, որոնցում ծնողներից մեկը կամ նրա ծնողը զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին խմբի հաշմանդամ է կամ զոհվել (մահացել) է ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ և կամ զինվորական ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս, կամ երեխաների միակ ծնողը մահացել է, կամ երեխաները մնացել են առանց ծնողական խնամքի: Նույն որոշմամբ հաստատվել է, որ բնակարան կամ բնակելի տուն կգնվի կամ բնակելի տուն կկառուցվի որոշման ընդունման պահից 3 տարվա ընթացքում, իսկ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ 5 տարվա ընթացքում:

Կառավարությունը որոշում է կայացրել իր 2014թ. դեկտեմբերի 23-ի N 889-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, ըստ որի՝ հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:

Վարչապետը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրություն կատարել՝ մյուս ուժային կառույցների աշխատակիցներին ևս ծրագրում հետագայում ընդգրկելու նպատակով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց՝ բնակարանում, բնակելի տանը օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց, պետական բյուջեի միջոցների հաշվին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սույն թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի դիմաց ամսական 78 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիայի փոխհատուցում:

Գործադիր մարմնի որոշմամբ բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ընթացքում անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր պահանջի դեպքում նրանց պետք է տրամադրել վարչական վարույթի պատճենը: Միաժամանակ, նախատեսվում է հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը տարածքային մարմին ուղարկել էլեկտրոնային եղանակով, ինչը հնարավոր է ապահովել նախարարության և տարածքային մարմինների միջև գործող ներքին ցանցի միջոցով:

Կառավարության որոշմամբ լրացվել է հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը: Նիստում հաստատվել են դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները:

Մեկ այլ որոշմամբ հավանության է արժանացել վարորդի սթափության վիճակի զննության կարգը և հաստատվել այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը: Նույն որոշմամբ առավել հստակեցվել է տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը:

Գործադիր մարմինը նիստում սահմանել է մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկելու և բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգերը:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>