ԱԽՔ-ի Արմենը բացահայտեց կապիտուլյանտ Նիկոլի հերթական սուտը
Հ1-ին տված հարցազրույցում Ադրբեջանանի ԱԱԾ-ի մամլո քարտուղարի դերը ստանձնած ԱԽՔ-ի Արմենը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն այսօրվանից Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի...
Սրանով ԱԽՔ-ի Արմենը բացահայտեց Նիկոլ Անհողի հերթական սուտը, ով սույն թվականի սեպտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար... Երկու ամիս անց պարզվեց, որ դա մահաբեր Նիկոլի հերթական պրիմիտիվ ստերից էր, որի բացահայտումից նա բացարձակ չի ամաչում...
Ի դեպ, մինչ վաղվանից, կարելի է ասել, որ թուրքը "շմոն" անելով նսեմացնելու և նվաստացնելու է այդ ճանապարհով անցնող հայաստանցիներին, վաղը Կապանում քայլիստները հանրահավաք են անցկացնելու... Հետաքրքիր է, որևէ կապանցի այդտեղ կբարձրաձայնի Կապանից դեպի հայաստանյան այլ բնակավայրեր գնալու համար ադրբեջանական մաքսակետեր անցնելու խայտառակության մասին...
Չեմ զարմանա, եթե Սյունիքը թրքահպատակեցնելու համար Նիկոլ Անհողը հաջորդիվ Սյունիք, և հատկապես Կապան է վերադարձնելու 20-րդ դարի 80-ական թվականների վերջին այնտեղից վռնդված ադրբեջանցիներին...
Գագիկ Համբարյանի Ֆեյսբուքյան էջից

