Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ
6
Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին Գագիկ Ծառուկյանն այցելել է Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղեր (տեսանյութ) Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Պատերազմ Արցախում
Պուտինը զգուշացրեց՝ պատժելու է, կոշտ խոսեց, ասաց՝ կփլուզվի ձեր տնտեսությունը, ՌԴ-ն ակտիվանում է (տեսանյութ) Հարգելի՛ վարորդներ, մի՛ տրվեք ապօրինի հրամանների ու քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ մի՛ մտեք (տեսանյութ) ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը (տեսանյութ) Շենգավիթում մեկ ամսից ավելի նույն վիճակն է․ բյուջե կա, արդյունք չկա (տեսանյութ) Ավանի այս հասցեներում վաղուց աշխատանքներ չեն կատարվել (տեսանյութ) Քաղաքացիները ճիշտ են, ՔՊ-ն նորից սխալվեց Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Ծառուկյան (տեսանյութ) Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նոր նշանակում ՔԿ-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, ՌԴ-ի հետ ավիահաղորդակցություն չի ունենա. Օվերչուկ Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան Դավիթ Բեկ փողոցը ողողված է կոյուղաջրերով (տեսանյութ) Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը ենթարկվել է վшնդшլիզմի Իրանը պնդում է, որ խոցել է օդաչուին որոնելու համար ուղարկված 2 Black Hawk ուղղաթիռները և C-130 օժանդակ ինքնաթիռը Ամոթ ձեզ, տիրադա՛վ. միջադեպ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում. Գարեգին Երկրորդի հայրապետական խոսքը Լրացավ Զորի Բալայանի երկրային ուղին Ս. Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈւՂԻՂ ՀՀԿ-ն չի մասնակցում այս ընտրություններին Ահազանգ՝ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Վարչական ռեսուրսի հերթական չարաշահումը ՔՊ-ից Փաշինյանի համար վերընտրվելը կյանքի հարց է Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագան Ուսուցչուհին Փաշինյանին սխալ է ներկայացրել Նյուտոնի առաջին օրենքը Նիկոլին՝ վամպիրի նման, մարդ է պետք, որ էներգիան խլի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կոկորդիլոսագետը․ երբ կոկորդիլոսը դառնում է թռչուն (տեսանյութ) Ասա՝ ով է քո անվտանգության երաշխավորը, ասեմ, թե ով ես դու «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը չի առաջադրվելու ԱԺ ընտրություններին. «Կոչ ենք անում քվեարկել «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին» Սերժ Սարգսյանը բացատրեց, թե ինչու են որոշել չմասնակցել առաջիկա ընտրություններին

Հադրութի շրջանի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանքը՝ ադրբեջանական քարոզչության թիրախում

Նոյեմբերի 5-ին ադրբեջանական կայքերից մեկի կողմից տեսանյութ է հրապարակվել, որտեղ կրկին ցուցադրվում է ուդիական համայնքի ներկայացուցիչների «ուխտագնացություն» Հադրութի Սբ. Հարություն եկեղեցի և Հադրութ քաղաքից ոչ շատ հեռու՝ Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք: Այս մասին հայտնում է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության ֆեյսբուքյան էջը։

«Համայնքի ներկայիս ղեկավար Ռոբերտ Մոբիլին և նրա տեղակալ Րաֆիկ Դանակարին հայկական եկեղեցիներում «աղվանական-ուդիական եկեղեցուն բնորոշ ծեսեր են կատարում»: Հարցազրույցում Ռոբերտ Մոբիլին խոսելով այսպես ասած «վնասների մասին», որ իբր թե ստացել էր «աղվանական մշակութային ժառանգությունը հայկական օկուպացիայի» ժամանակ, նշում է թե իբր հայերը աղվանական-ուդիական եկեղեցիների պատերին ավելացրել են հայկական խաչեր, տեղադրել խաչքարեր, ավելացրել հայկական գրեր և դա արվել է աղվանական հետքերը ջնջելով: Եվ գրեթե միշտ ավելացնում է, որ իրենք պետք է նախնական, ասել է թե, ոչ հայկական տեսքի բերեն եկեղեցիները, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Ռոբերտ Մոբիլին հարցազրույցի ընթացքում չի մոռանում մի քանի անգամ շնորհակալություն հայտնել շեհիդներին, իրենց ,,սրբազան վայրերը,, ազատագրելու համար: Եթե Ռոբերտ Մոբիլին իրավամբ հոգևոր արժեքների կրող լիներ, ապա նա նման կեղծիքի մաս չէր կազմի, ու չէր դառնա ադրբեջանական կրկեսի ծաղրածու:

Մինչև 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, Սպիտակ խաչ վանքը նախատեսված էր վերանորոգել ռուսաստանաբնակ հայ բարերար Սմբատ Աբրահամյանի միջոցներով: Իրականացվել էին մաքրման ու նախապատրաստական աշխատանքներ շինաշխատանքները սկսելու համար, ինչը հստակ երևում է նաև տեսանյութի մեջ: Ստորև ներկայացնում ենք Սպիտակ խաչ վանքի մասին պատմական տվյալները:

Ավանդության համաձայն Վանքի Սպիտակ խաչ անվանումը կապվում է Սուրբ Գրիգորիսի լանջական բյուրեղյա խաչի հետ: Նահատակությունից հետո, նրա հայրապետական գավազանը և բյուրեղյա խաչը սկզբնապես պահվում էին Ամարասում, որտեղ ամփոփված էին նրա նշխարները։ Ամարասի ամայանալուց հետո, այդ սրբությունները տեղափոխվել են Գտչավանք, իսկ բյուրեղյա սպիտակ խաչը` Հադրութին մոտ գտնվող վանքը, որից էլ այն ստացել է Սպիտակ խաչ անվանումը: Ըստ Սարգիս Ջալալյանցի, ի պատիվ այս խաչի, այստեղ կառուցվել է եկեղեցի՝ այն դարձրել են եպիսկոպոսանիստ և ինքնուրույն թեմ հատկացրել։ Եվ որ այն դարձել էր ուխտատեղի, բազում հայ ուխտավորների համար: Գյուղն էլ իր անունը Վանք՝ ստացել է Սպիտակ խաչ վանքից:

Վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ, ամենավաղ արձանագրությունը թվագրվում է 14-րդ դարով, ավելի կոնկրետ 1333 թվականով: Արձանագրությունը պահպանվել է եկեղեցու ներսում` հյուսիսային կամարի խաչքարի տակ ,,Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ,, (1333):

Ի դեպ վանքն ու շրջակայքը հարուստ են արձանագրություններով, և այդ արձանագրությունների մեջ խոսվում է վանքի հետագա վերանորոգումների մասին:

Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է, որին արևմուտքից միանում է ուղղանկյուն գավիթը: Ընդ որում, գավիթն ու եկեղեցին իրարից բաժանված չեն, ունի մեկ մուտք, որը բացվում է արևմուտքից: Առկա են երկու փոքր պատուհաններ՝արևմտյան և հյուսիսային կողմերում։ Արևմտյան պատուհանի քարի վրա նույնպես պահպանվել է արձանագրություն՝ ,,Տ[է]ր Ա[ստուա]ծ/ Յ[իսու]ս Ք[րիստո]ս․․/Վրդանէս Թ․ ։Ռ/ՃԽԳ,, (1694):

Եկեղեցու տանիքին տեղադրված է վեց սյուններից բաղկացած, բրգաձև ծածկով զանգակատուն - ռոտոնդան, որի մասին շինարարական արձանագրությունը պահպանվել է եկեղեցու մուտքի հարավահայաց կողին …,,Յիշատակ է զանգակատունս Սուրապի որդոյ Ովանես եպիսկոպոսին,,:

Եկեղեցուց հարավ-արևելք հյուրատունն է մուտքի բարավորին պահպանված արձանագրությամբ. ,,Ես Միկրտիչս գ/րեցի: Յիշատակ է թանապիս/ Սուրապու որդի Ովանէս եպ[իս[կ[ոպո]սին./ շինեցաւ :ՌՃՁԴ: (1735) թվին. այն տարին էր`/ Թահմազ խ[ա]ն օսմանլուն երկրէս տուրս ար[ա]ւ,,։ Հյուրատան կողքին էլ պահպանվել են երկու վիմափոր խցեր:

Եկեղեցու շրջակայքում կան բազմաթիվ տապանաքարեր պահպանված արձանագրություններով, որոնցից կարելի է ենթադրել, որ վանքը եղել է եպիսկոպոսանիստ, քանի որ այդտեղ թաղված են նաև եպիսկոպոսների աճյուններ:

Արցախի որմնափակ խաչքարերից մեկը գտնվում է, հենց այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>