Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
14
Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սիրելի՛ վաղարշապատցիներ, նոյեմբերի 16-ին ակտիվ մասնակցեք ընտրություններին և մերժեք ՔՊ-ին Նիկոլ Փաշինյանին անփառունակ պարտություն է սպասվում․ Երվանդ Բոզոյան Ծիածան, միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ի՞նչ խնդիր են հետապնդում թուրք և ադրբեջանցի որոշ շրջանակներ՝ փորձելով օգտագործել թուրքական ինքնաթիռի աղետը Վրաստանի օդային տարածքում Պատերազմ Արցախում
Մեր թեկնածուների դեմ գործեր են կարել, խաթարել մեր քարոզչական աշխատանքը, վարչական ռեսուրս է կիրառվում․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Բյուջեն կարող ենք վստահաբար կոչել «ձախողումների ամփոփման բյուջե»․ Արթուր Խաչատրյան Շատերն ընկալել են` գտնվում ենք անդունդի մեջ, պետք է արագ դուրս գալ. Խաչիկ Մանուկյան «ՔՊ»- հերթական փլուզումը Վաղարշապատում՝ հասարակության խորացող անվստահության ֆոնին. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները ճակատագրական են լինելու. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Արգիշտի Մեխակյանը շարքային պատեհապաշտ է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փորձում են շինծու գործ կարել, մենք չենք վախենում. Դավիթ Կարապետյան (տեսանյութ) Մեր խնդիրը ՔՊ-ին իշխանազրկելն ու Վաղարշապատում իշխանությունն ստանձնելն է․ Գրիշա Հարությունյան (տեսանյութ) Թալանչիների փոքրիկ խմբակը՝ ՔՊ-ն ու իր կցորդները, էջմիածնում չպետք է իշխանություն ձևավորեն․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԿԸՀ-ն հիշեցնում է՝ Վաղարշապատում նախընտրական քարոզչությունը ավարտվում է նոյեմբերի 14-ի կեսգիշերին «Մայր Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ Էջմիածնում. Ուղիղ 3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք. փաստաբան «Աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ազատ արձակել ՀԱԵ կալանավորված քահանաներին «Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը» Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան Ձերբակալել են AntiFake-ի երկրորդ լրագրողին Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորվեցին 2 ամսով Երթևեկության փոփոխություն՝ Տերյան փողոցում. կարգելվի մեքենաների կանգառը Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրին Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա ՔՊ-ում քննարկել են Ժաննա Անդրեասյանի հնարավոր հրաժարականի հարցը Հրապարակվել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Դավթաշենի կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով Էջմիածինը պետք է մաքրենք քաղաքական կեղտից և կենցաղային աղբից. Անդրանիկ Թևանյան ՔՊ-ում քաոս է․ «Կարճ ասած» Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտային․ Միքայել սրբազան Գյուղացին պետք է ունենա արտոնյալ պայմաններ․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) «Մայր Հայաստանը» լինելու է գյուղացու կողքին. Գրիշա Հարությունյան (տեսանյութ)

Հադրութում զոհված 73 զինծառայողների գործով մեղադրյալների անունները հայտնի են

Սեպտեմբերի 10-ին Հարութում զոհված զինծառայողների երեք տասնյակ ծնողներ հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ: Նրանց որդիները 73 հոգանոց հայտնի վաշտի կազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին ՊԲ նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի հրամանով  Մարտունուց ուղարկվել է Հադրութ, որն արդեն թշնամու ձեռքերում էր: Տղաներից ոչ ոք չփրկվեց, հայտնում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն։

Նախաքննությունն այս գրոծով ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի, որոնք, ըստ քննիչների, ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: ՔԿ-ն չի հրապարակում նրանց անունները: Մեր տեղեկություններով, որպես մեղադրյալ ներգրավված են գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը և Արցախի ՊԲ օպերատիվ շտաբի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը: Մեղադրյալների թվում չկա Ջալալ Հարությունյանը, որին ծնողները իրենց որդիների մահվան գլխավոր մեղավորն են համարում:

Հանդիպման ժամանակ ծնողները պահանջել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահից  Ջալալ Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ պահանջ, որը բարձրաձայնվել էր նաև փողոցային ակցիաների ժամանակ:

Քյարամյանի և ծնողների խոսակցությունը թեժ է եղել: Ըստ հանդիպմանը  ներկա ծնողների, ՔԿ ղեկավարը ասել է զոհվածների ծնողներին, որ Ջալալ Հարությունյանը հանդիսանում է մեղադրյալ, սակայն բոլորովին այլ գործով: Հադրութում զոհված զինծառայողների գործով նրան ներգրավելու հիմքեր քննչական կոմիտեն չունի:

ՔԿ նախագահը, ըստ հանդիպմանը ներկա ծնողների, ասել է նաև, որ օպերտիվ շտաբի պետը թղթերը ներկայացրել է Ջալալ Հարությունանին, նա էլ ստորագրել է, հավանաբար, չխորանալով, թե ինչ թուղթ է ստորագրում:

Ինչո՞ւ և ում հրամանով Մարտունիում տեղակայված գումարտակը տեղափոխվեց 50 կիլոմետր հեռու Հադրութի շրջան, երբ արդեն հայտնի էր, որ ադրբեջանական զինուժը Հադրութում է։ Այս հարցի պատասխանը ստանալու համար դեռ մինչև նախաքննության ավարտը ծնողներից ամեն մեկն իր ինքնուրույն հետաքննությունն է կատարել, իր եզրակացություններն է արել, մեղավորներ գտել:

19 տարեկան ավագ սերժանտ Անանիա Արամյանի հայրը՝ Սամվել Արամյանը սկզբում մեղավոր է համարել Հադրութի դիվիզիոնի հրամանատար Կարեն Առուստամյանին: Գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը Արամյանին ասել էր՝ տղաներին տեղափոխելու հրամանը տվել է Ջալալ Հարությունյանը: Ասել է նաև՝ ձեր երեխեքի արյունը Առուստամյան Կարենի ուսերին է, նա պետք է դիմավորեր տղաներին Մարտունուց 9-րդ կիլոմետրի վրա, բայց չի դիմավորել, և տղաները գնացել են այն կողմ, խորանալով թշնամու ձեռքում գտնվող տարածքը:

Կարեն Առուստամյանը սակայն, որն անցնում է որպես մեղադրյալ մեկ այլ գործով, զոհված զինծառայողների հետ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ 73-ի գործով, որ չի ստացել տղաներին դիմավորելու ոչ գրավոր, ոչ էլ բանավոր հրաման: ՔԿ նախաքննությամբ հաստատվել է, որ իրական մեղավորը Մարտունու գնդի հրամանատար Գոռ Իշխանյանն է: Ըստ քննչական կոմիտեի, նա ցուցաբերել է հանցավոր անփութություն:

«Անփութությամբ մեկի ոտքը կոտրվի, մեկի գլուխը կոտրվի, հասկանալի կլիներ: Բայց սա ծանրագույն հանցանք է, 7 տասնյակից ավելի երեխեք են զոհվել, գրում են անփությո՞ւն էր: Անփութության համար 4-ից 8 տարի է տրվում: Գոռ Իշխանյանը առանց հետախուզության, առանց նախապես ինֆորմացիա ունենալու, երեխեքին ուղարկել է Հադրութ: Նա գնդի հրամանատարն էր, շատ լավ իմացել էր, որ մեկ այլ գումարտակ այդ վայրից հետ է նահանջել, ու դրանից հետո 76 հոգանոց վաշտն ուղարկել է նույն  տեղը: Ու հիմա իրան 4 տարի են տալու, մեկ երրորդը նստի, երկու տարի էլ չի անում, պայմանականով դո՞ւրս գա, էսքան երեխեքի կյանք տանելուց հետո», — ասում է Սամվել Արամյանը:

«Վատն այն է, որ սրանք գլուխները գովում են, թե գործ են ավարտել: Անփութության մեղադրանքին դեմ ենք: Տպավորություն է, որ Քյարամյանը ուզում է բարձրաստիճան զինվորականներին գործերից սվաղի, հանի: Դրա համար էլ Ջալալ Հարությունյանին չեն ուզում մեղադրեն: Բայց կծանոթանանք նյութերին, այդ ժամանակ ավելի հստակ կտեսնենք, ինչ են արել: Գուցե և բողոքներ ներկայացնենք դատախազությանը», — ասում է Հադրութում զոհված Էդուարդ Ղազարյանի հայրը՝ Ալեքսանդր Ղազարյանը:

73 տուժողի իրավահաջորդներից մոտ 30 ծնող է ակտիվորեն հետաքրքրվում քրեական գործի ընթացքով: Նյութերը ծնողներին դեռ չեն տրամադրվել: Ընդհանուր գործը կազմված է 12 հատորից: Ծանոթանալու համար ծնողներին մի քանի օր են տվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan