«Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են»
16
Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Պատերազմ Արցախում
12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ «Կա՛մ հաղթել Նիկոլին, կա՛մ վերանալ որպես պետություն». Արմեն Աշոտյան Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո» Ինչպե՞ս են «Զվարթնոցի» սահմանապահ կետի տեսագրությունները հայտնվում իշխանամետ լրատվամիջոցներում. Գեղամ Մանուկյան Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր» ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես» Իրանը «հաղթող է դուրս եկել», իսկ համաձայնագիրը «պատվի փաստաթուղթ է». Փեզեշքիան Նարիշկին. Հայաստանի ընտրությունների արդյունքները «որոշակի իմաստով կասկածելի են» Դավիթ Համբարձումյանն անմեղ է, արդարացման դատական ակտ պետք է կայացվի. Պաշտպան Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել

Աղետի գլխավոր պատճառը՝ հակառուսական քաղքականությունն էր

Աղետի գլխավոր պատճառը՝ հակառուսական քաղքականությունն էր

Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը Պրեսինգ հաղորդմանը տված հարցազրույցում ասաց, որ պատերազմի ժամանակ, հանդիպումներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է ասելով թե Ռուսաստանը իրեն համարում է սորոսական, բայց ինքը սորոսական չի։ 

Սորոսականը դարձել է հակառուսության փոխաբերությունը, այսինքն, եթե որևէ հակառուս Սորոսի ֆոնդից օգտված էլ չլինի, միևնույն է, նրան անվանում են սորոսական։ Ռուսաստանը՝ Փաշինյանին սորսական անվանելով, նկատի է ունեցել, որ նա հակառուս է, և չի սխալվել։ 

Փաշինյանը մինչև իշխանության գալն էր աչքի ընկնում ռուսաֆոբիայով, հիշենք որ ասում էր թե 2016֊ի ապրիլյան պատրեազմը Ռուսաստանն է հրահրել՝ որ Ադրչբեջանին բերի ԵԱՏՄ, ապա նաև տիպիկ ռուսաֆոբիական արտահայտություն, թե իբր 1915թվին ռուսները ծրագրել էին Արևմտյան Հայաստանը կազակներով բնակեցնել։ Փակագծում նշենք, որ նաև Լևոն Տեր֊Պետրոսյանը իր ռուսաֆոբիան, որ խնամքով քողարկում էր, վերջապես մեջտեղ հանեց հրապարակելով 2016 թվին Գագիկ Հարությունյանին ուղղված մի նամակ, որտեղ ասում է՝«Ռուսաստանը ձգտելու է իր ռազմական ներկայությունն ապահովել նաև Ադրբեջանում, ինչը, 1920-21թթ․ նման, հնարավոր է միայն Ղարաբաղի հարցը վերջինիս համար նպաստավոր պայմաններով լուծելու դեպքում»։ Լևոն Տեր֊Պետրոսյանին ոգևորվորում է իր «մարգարեացումը», սակայն, մենք գիտենք, աչքներիս առաջ է եղել, թե ինչ դեպքերի հաջորդականությունը ռուս խաղաղապահներին հասցրեց Արցախ, Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը, բանակցություններն տապալելն ու իր կետից սկսելը հանգեցրին պատրեազմի ու պարտության, և եթե Ռուսաստանը չմիջնորդեր, ապա Ստեփանակերտն էլ էր ընկնելու։ Ի դեպ, Տեր֊Պետրոսյանը ոչ միայն չէր քննադատում Փաշինյանի «ազգակործան» այդ քաղաքականությունը, այլև նրան այնպես ջերմեռանդորեն էր աջակցում՝ընդդիամդիրներին անվանելով դավաճան, և միայն պարտությունից ու աղետից հետո Փաշինյանից տարանջատվելու համար նրան անվանեց ազգակործան պատուհաս։ Մի նկատառում՝ այն բոլոր քաղաքական ուժերը ու անհատները, որոնք ամեն գնող ձգտում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարեկամանալ՝ հանուն դրա պատրաստ զոհաբերելու նույնիսկ Արցախն ու Հայ դատը, ռուսաֆոբ են՝ լատենտ կամ բացահայտ։ Ինչո՞ւ, քանի որ նրանք համոզված են որ Ռուսաստանն է միակ խոչընդոտը թուրքական պետությունների հետ քիրվայանալու։ Նրանց համոզմունքը՝ կրոնական երանգներ ունի, քանի որ ինչքան էլ նորանոր փաստեր երևան գան, որ անկախ Ռուսաստանի դերակատարությունից Թուրքիան ծավալապաշտկան հակումներ ունի բոլոր հարևանների նկատմամբ, նույնիսկ Եվրոմիության երկրների, էլ ուր մնաց իր գլխավոր թշնամի հռչակած հայերի երկրի վրա աչք չգցեր՝ Հայաստանի վրայով իր եղբայրական պետության հետ միանալու համար, միևնույն է, ռուսաֆոբին չես համոզի, նա վստահ է որ Կրեմլում մի կաբինետ կա, որտեղ առավոտից երեկո մշակում են հայերին զոհելով թուրքերի հետ հարցեր լուծելու ծրագրեր։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը իշխանությունը գրավելուց անմիջապես հետո միանգամից սկսեց հակառուսական քաղաքականություն։ Հստակ իմանալով որ ՀԱՊԿ֊ի քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելով կառաջացնի Ռուսաստանի թշնամությունը, այսուհանդերձ, հանձնարարեց գործը հարուցել(գաղտնալսված հեռախոսազրույցներում ԱԱԾ,ՀՔԾ պետերի և վարչապետի, հստակ ասվում է վարչապետին որ Ռուաստանը շատ դժգոհ է այդ գործից։ Կարծես թե ռուսական հատուկ ծառայություններն էին գաղտնալսել դրանք ի պատասխան Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործի), էլ չասած ռուսական ձեռնարկությունների դեմ հարուցված քրեական գործերը, Եվրոխորհրդում ռուսական պատվիրակության ձայնի իրավունքը վերականգնելու դեմ քվեարկելը(քվեարկողին էլ ԱԺ փոխնախագահ կարգելը), Պուտինի հակառակորդներին քաղաքական ապաստան տալն ու հանրայինի եթեր տրամադրելը։ 

Ընդհանրապես, հակառուս քարոզչությունը այնպես է ձևակերպում պատմական իրողությունները, որ թվա թե Ռուսաստանը ահավոր անարդար է վարվել Հայաստանի նկատմամբ։ Պատմությունը թողնենք այլ քննարկման, նայենք մեր աչքի առաջ եղածը՝ Հայաստանի իշխանությունը ՀԱՊԿ֊ի քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելով մեծագույն անարդարություն արեց և արդարադատության, և միջազգային հարաբերությունների տեսանկյունից, որից հետո տարօրինակ կլիներ որ Ռուսաստանը աջակցեր Հայաստանին այնպես ինչպես դաշնակցին է վայել։ 

Հիշենք, որ Փաշինյանը ասում էր թե Ռուսաստանը պետք է ադապտացվի Հայաստանի նոր վիճակին։ Պատերազմի ժամանակ ինքն է փորձել ադապտացվել Ռուսաստանին համոզելով, որ ինքը Սորոսի հետ կապ չունի, բայց ապարդյուն, նախ ուշ էր, երկրորդ չես խաբի՝ ինչպես նշեցինք, սորոսականը հակառուսի փոխաբերությունն է դարձել, իսկ Փաշինյանը մոլեռանդ հակռուս է։     

Ակնհայտ էր, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմի դուռ բացեց այն հանգմանքը որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները փչացել են, շատ պարզ հաշվարկ են արել՝ ճիշտ պահն է հարձակման ՝ Հայաստանը վատացել է իր միակ դաշնակցի հետ, ուրեմն միայնակ մնալով՝ չի կարող դիմադրել։ 

Շատերը հարց են տալիս՝ լավ, ասենք Քաղաքացիական պայմանագիրը հակառուս կուսակցություն է, բայց չէ՞ որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ինչպե՞ս թույլ տվեց, որ այսպես ահավոր ձևով պարտվի։ Նախ, ինչպես տեսանք, Ռուսաստանը մի քանի անգամ փորձել է կանգնցնել պատերազմը, առնվազն փաստված է, որ Պուտինը հոկտեմբերի 19ին առաջարկել է պատերազմը կանգնցնել Շուշին պահելով հայկական վերեհասկողության տակ, սակայն Փաշինյանը մերժել է, նաև տեղեկություններ կան, որ Ռուսաստանը շարունակել է ռազմական օգնություն ցուցաբերել։ 

Կարո՞ղ էր ավելին անել, իհարկե, բայց ինչո՞ւ աներ։ Ինչպես մարդկային հարաբերություններում է՝ երբ որևէ ընտանիք թշնամաբար է տրամադրված մեկ այլ ընտանիքի դեմ, թեկուզ ազգական լինի, միևնույն է, այս մեկը նրան չի օգնի ինչքան էլ ծանր վիճակում լինի։ Նույնն էլ պետությունների հարաբերություններում է՝ ինչքան էլ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ լինեն, միևնույն է, Ռուսաստանը չէր աջակցելու Հայաստանի այն իշխանությանը որ ակնհայտ հակառուս է, և արևմտյան շահերին է ծառայում, աջակցելով կուժեղացնեն իրենց դեմ աշխատող հակառուսական իշխանության դիրքերը։ Իսկ եթե Հայաստանի իշխանությունները վստահելի գործընկերներ լինեին, պատերազմը կամ չէր լինի կամ էլ Ռուսաստանի միջնորդությամբ կարճ ժամանակում կկասեցվեր, գումարած որ կլինեին ռազմական ու մասնագիտական ավելի մեծ օգնություններ։ Պարզ է, որ որևէ երկիր, նաև Ռուսաստանը կուզի իր դաշնակիցը լինի հզոր, և ոչ թե պարտված ու այնքան թույլ որ հակառակորդների ձեռքին խամաճիկ դառնա։ Պարզ է, բայց ոչ ռուսաֆոբների համար։

Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ հասկացել է որ իր պատճառով Ռուսաստանը այն աջակցությունը չի ցուցաբերում, որ կլիներ նրա համար վստահելի կառավարության դեպքում և եթե մի գրամ հայրենասիրություն ունենար, հրաժարական կտար, և իշխանությունը կհանձներ այնպիսի մեկին ում Ռուսաստանը վստահում է ու կփրկեր և մարդկային կյանքեր և հայկական բնակավայրեր։

Ինչևէ, հրաժարական չտվեց և շարունակեց պարտված երկրի պարտված ղեկավարի իր հակաառաքելությունը՝ հաղթողի առաջ անսպառ զիջումների գնալով արդեն Հայաստանի Հանրապետության տարաքներից։ 

Իսկ Ռուսաստանն էլ, շահագրգռված իր հարավային սահմաններում կայունությամբ, հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ձգտում է հնարավորինս կայունացնել լարված վիճակը՝ Փաշինյանի ձեռքը չի բռնելու՝ թե զիջումներ մի արա։ 

Այս իրավիճակը օգտագործելով, հակառուսական ուժերը, մանավանդ Բևեռը, ավելի սաստկացրել են իրենց քարոզչությունը՝ Հայաստանի տարածքներից Փաշինյանի նորանոր զիջումները վերագրելով Ռուսաստանին։ Քարոզչությունը այնքան հզոր է որ նույնիսկ նրանք ովքեր սթափ դատողություն ունեն սկսել են մեղադրել Ռուսաստանին։ 

Բևեռը գոչում է թե ռուսական զորքերը օկուպացրել են Արցախը, այսինքն, ուզում է որ այդ զորքերը հանեն Արցախից, և հետո ինչ կլինի՞, ադրբեջանցիները կկոտորեն արցախցիներին, կամ էլ եթե արցախցիները հասցնեն, կարտագաղթեն։ Ահա, հակառուսությունը ինչքան անպատասխանատու է, որ մի ամբողջ երկիր իր բնակչությամբ պարտաստ է զոհել իր հակառուսական կրքերը կամ էլ արևմտյան կենտրոնների հանձնարարությունները բավարարելու համար։ 2018-ի հեղափոխությամբ իշխանության եկածներն էլ հենց այդ կրքերի ու հանձնարարականնների զոհը դարձրին Հայաստանն ու Արցախը։

Վահան Իշխանյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>