«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Մովսես Հակոբյանի՝ մեկ տարի առաջ հնչեցված սկանդալային հայտարարությունները հաստատվել են, բայց մեղավորներին ՀՔԾ-ն ու դատախազությունը կոծկում են

Արցախյան երրորդ պատերազմում ՀՀ իշխանությունների կողմից դավաճանական գործողությունների մասին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարություններից անցել է շուրջ մեկ տարի, սակայն երկրի բարձրագույն իշխանություններից գեթ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՔԾ-ից հայտնել են, որ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, թեեւ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն հերքվել։

Հիշեցնենք՝ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ի ասուլիսում խոսել էր 44 օրյա պատերազմի մասին։

Հակոբյանը, մասնավորապես, հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը` կամավորականներին ուղակելով առաջնագիծ, նշել, որ պատերազմում պարտության ամենամեծ պատճառը ղեկավարումն է, անգրագիտությունը, պատերազմի արվեստին ու ղեկավարման համակարգին չտիրապետելը, եւ որ գործող Կառավարությունը 2018 թվականին փոխել է սպառազինության ձեռքբերման ռազմական պլանը։

Նա նաեւ հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հրամանատարական կետում է գտնվել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մինչդեռ նման իրավունք նա չունի եւ հաստատել այն տեղեկությունները, որ հրամանատարական կետից հեռանալու՝ Ա.Հակոբյանին ուղղված խնդրանքից հետո, իրեն կանչել են Երեւան։

Մ.Հակոբյանի սկանդալային հայտարարությունների առնչությամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ եւ շուրջ մեկ տարի տեւած նախաքննության արդյունքում նրա հայտարարությունները չեն հերքվել, այսինքն՝ նախաքննական մարմինը ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց առ այն, որ Մ.Հակոբյանը սուտ մատնություն է արել, ինչը նշանակում է, որ դրանք հաստատվել են։ Այդուհանդերձ, ՀՔԾ-ն՝ ՀՀ դատախազության հետ միասին, հովանավորչության տակ են վերցրել պետության անվտանգության դեմ հանցագործություն կատարած անձանց։

Ավելին՝ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված հանցագործությունների և ՀՀ ռազմավարական նշանակության տարածքները, դիրքերն ադրբեջանցիներին հանձնելու վերաբերյալ ներկայացված հանցագործության հաղորդումները ևս կցվել և քննության առարկա են դարձել նշված վարույթի շրջանակներում, որի շրջանակներում հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։

Պարզվում է Նշված վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձվել նաև Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական հայտարարությունը, համաձայն որի՝ Սյունիքում ռազմավարական դիրքերից զորքերը ետ քաշելու հրահանգը տվել է ինքը՝ միանձնյա։
Մասնավորապես, հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից դիրքեր վերցնելու վերաբերյալ հարցին, հայտարարել էր.

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե արդյո՞ք համապատասխան ընթացք տրվել է այս հայտարարությանը, թե ոչ, որտեղից մեզ հայտնեցին, որ այդ հանգամանքները քննության առարկա են ՀՔԾ֊ում ՀՀ քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի հատկանիշներով՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված և քննվող քրեական գործի շրջանակներում։ Հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, նրա տեղակալները, ՊՆ նախկին նախարարը, ԱԽ քարտուղարը հրավիրվել են հարցաքննության՝ դատախազությունից հայտնել են, որ քրեական գործի քննության, քննչական ու դատավարական գործողությունների մասին այժմ տեղեկատվություն չեն կարող հայտնել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>