Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պատերազմ Արցախում
Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան

Հռոմում Էրդողանի և Բայդենի հանդիպումը չթուլացրեց երկու պետությունների միջև լարվածությունը. ԱՄՆ-ն Թուրքիայի ապագան տեսնում է առանց Էրդողանի

Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Բայդենի և Էրդողանի հանդիպումը չթուլացրեց երկու պետությունների միջև լարվածությունը։ Նախկինում Էրդողանն ասել է, որ այս հանդիպման ընթացքում ինքը կպարզաբանի ամերիկյան F15 կործանիչների մատակարարման հետ կապված հարցը, սակայն հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի հիմնական դժգոհությունը կապված է այն բանի հետ, որ Անկարան նախընտրեց գնել ռուսական С-400 համալիրներ՝ միաժամանակ մերժելով ամերիկյան Patriot հակահրթիռային համակարգեր գնելու հնարավորությունը։ Թուրքիան իր այս գործողությունը բացատրեց նրանով, որ ամերիկացիները բացի Patriot համակարգերից հրաժարվեցին Թուրքիային վաճառել դրանց որոշ բաղադրիչները, որոնց արտադրությունը պետք է սկսվեր հենց Թուրքիայում։

Ռուս-թուրքական գործարքից հետո ԱՄՆ-ը հրաժարվեց Անկարային վաճառել ժամանակակից F15 կործանիչներ, որոնց մի մասի համար Թուրքիան արդեն վճարել էր Վաշինգտոնին (1,7 մլրդ դոլար)։ Էրդողանը հույս ուներ, որ ԱՄՆ-ը 1,7 միլիարդի դիմաց ավելի հին F16 կործանիչներ կմատակարարի Անկարային։ Սակայն այս հարցը նույնպես մնաց չլուծված։ Զայրացած Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն չտրամադրի F16-ը, ինքը կործանիչներ կգնի Ռուսաստանից։

Էրդողանի դեմարշից հետո Սիրիայում ամերիկացիների կողմից ավելի կոշտ քայլեր հաջորդեցին, քրդերը ստացան ժամանակակից զենքի նոր խմբաքանակ։ Ամերիկացիների այս քայլը կրկին զայրացրեց Թուրքիային և նրա նախագահին, որին հետևեց այն հայտարարությունը, թե «թուրքական 35-հազարերորդ բանակը պատրաստ է մտնել Սիրիայի հյուսիս՝ քուրդ ապստամբներին պատժելու համար»։

Սակայն թուրք-ամերիկյան հարաբերությունները սրվել են ոչ միայն Սիրիայի խնդիրների և ռուս-թուրքական հարաբերությունների պատճառով։ Արևմտյան Միջերկրական ծովում Հունաստանի դեմ Թուրքիայի գործողություններն արդեն այնքան են պառակտել ՆԱՏՕ-ն, որ Ֆրանսիան և Հունաստանը ռազմական պայմանագիր են կնքել Թուրքիայի դեմ։ Փորձագետների կարծիքով Թուրքիայի գործողությունները չեն ողջունվում նույնիսկ Անդրկովկասի հարցում։

Ամերիկացի փորձագետները պնդում են, որ Վաշինգտոնն արդեն կայացրել է իր որոշումը Թուրքիայի հարցում, ԱՄՆ-ն այս երկրի ապագան տեսնում է առանց Էրդողանի և այդ պատճառով չի ցանկանում ուժեղացնել Էրդողանին առաջիկա տարիներին կայանալիք ընտրությունների նախաշեմին. Հենց դրանով է բացատրվում Վաշինգտոնի սառը վերաբերմունքը այսօրվա Թուրքիայի նկատմամբ, հատկապես այն պայմաններում, երբ թուրքական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, իսկ թուրքական ազգային արժույթի Լիրայի վերջին անկումը ամենամեծն էր վերջին 40 տարում։

Նշենք, որ թուրք-ամերիկյան այս «սառը» հարաբերություններից այսօր օգտվում են ռուսները, քրդերը, հույները և անգամ Ասադի ռեժիմը Սիրիայում, մինչդեռ Հայաստանն իրեն այնպիսի դրության մեջ է դրել, որ, ըստ էության, թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումից իր համար շահավետ բաներ ստանալու եւ թուրք-ամերիկյան խնդիրները կապիտալացնելու շանսեր չունի։

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>