«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ իշխանություններն այլևս ընդունակ չեն պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը, երևում է ամեն օր ու ամեն ժամ։ Այս ընթացքում չի եղել մի դեպք, երբ իշխող ուժը նախաձեռնի կոշտ դրույթներ պարունակող հայտարարության տեքստ, որով կդատապարտվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումը և հանցագործությունները արցախահայության նկատմամբ։ Փոխարենը իշխանությունները և հատկապես խորհրդարանում ներկայացված իշխող խմբակցության ներկայացուցիչները ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության «պորտը տեղը դնելու», քան թշնամուն հակադարձելու և Հայաստանի շահերն առաջ տանելու հարցում։ Իսկ ավելի ճիշտ՝ իշխանությունները որևէ կերպ ցանկություն չունեն Ադրբեջանի գործողություններին դիմադրող քայլերի անցնել։

Օրինակ՝ օրերս ԱԺ նիստում չընդունվեց հրատապ թեմայով քննարկման արդյունքում առաջարկվող «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որի ընդունումն իշխող խմբակցությունն ուղղակի տապալեց՝ չմասնակցելով քվեարկությանը։ Ընդ որում, ուշագրավ է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած հայտարարության նախագիծը ոչ միայն դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, այլև արձանագրում արցախահայության՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացման և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտությունը։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական մամուլը բավական ոգևորությամբ ընդունեց ՔՊ-ականների այդպիսի դիրքորոշումը՝ նշելով, թե նրանք կանխեցին, որ Հայաստանի խորհրդարանում հակաադրբեջանական հայտարարություն ընդունվի։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների մոտեցումները համընկնում են բազմաթիվ հարցերում, հատկապես երբ հարցը վերաբերում է Հայաստանի ընդդիմությանը։ Տեսեք՝ Ալիևը Հայաստանի ընդդիմությանն անվանում է ռևանշիստներ՝ պարբերաբար հայտարարելով, թե հանկարծ չփորձեն քայլեր ձեռնարկել առկա իրերի դրությունը փոխելու ուղղությամբ։ Ընդդիմությանը ռևանշիստներ են անվանում նաև ՔՊ-ականները, իսկ Փաշինյանն ընդհանրապես յուրաքանչյուր առիթով հոխորտում է ընդդիմության վրա:

Այնինչ, երբ խնդիրը հասնում է Ալիևին արձագանքելուն, ապա նույն Փաշինյանը դառնում է ձկան պես լուռ ու «լեզուն կուլ է տալիս»։ Վերջին օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը ցույց տվեցին, որ իշխանության ներկայացուցիչների սանձարձակությունը այլևս չափ ու սահման չի ճանաչում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տևական ժամանակ բունկերներում ու այլ «ապաստարաններում» թաքնվածները գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում: Իսկ Փաշինյանն ընդհանրապես անցնում է կոռեկտության բոլոր սահմանները, կոնկրետ չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, փորձում է խուսափել հստակ պարզաբանումներից և մանիպուլյացիաներով, վիրավորական արտահայտություններով ու անիմաստ բառախաղերով փորձում է մոլորեցնել հանրությանը։

Ըստ այդմ, իշխանություններին թվում է, որ ինչքան շատ մեղադրանքներ ուղղեն ընդդիմության ու հատկապես «նախկինների» հասցեին, դրանից իրենց արածները, իրենց մեղքով երկրին բերված փորձանքները մոռացվելու են։ Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է, քանի որ գործողների ու նախկին իշխանությունների ժամանակ եղած իրավիճակներն ուղղակի անհամեմատելի են։ Օրինակ՝ Փաշինյանն իր ձախողումները քողարկելու համար հայտարարում է, թե նախկին իշխանությունների ժամանակ է Արցախը դուրս մնացել բանակցություններից, հենց նրանք են բանակցել Արցախի 72 տոկոսը հանձնելու շուրջ և այլն։

Բայց, իրենց բոլոր ակնառու թերություններով հանդերձ, նախկին իշխանությունները, ինչ էլ որ բանակցել են, կարողացել են արդյունքում ամրացնել մեր պետականությունը և ապահովել Արցախի ամբողջականությունը, Արցախի ու Հայաստանի լիարժեք անվտանգությունը։ Ավելին, նրանց ժամանակ նույնիսկ որևէ խոսք չի գնացել Շուշիի ու Հադրութի մասին։ Եվ եթե անվտանգության գոտի համարվող տարածքներից էլ որոշ զիջումներ լինեին, ապա դրա փոխարեն պետք է քննարկվեր Արցախի կարգավիճակի հարցը՝ ընդհուպ մինչև ինքնորոշման իրավունքի լիատակար իրականացում։ Դրա հետ մեկտեղ, Փաշինյանը պարբերաբար նշում է, թե նախկիններն ընդամենը ժամանակ են շահել։ Կարողացել են, ժամանակ են շահել, ի վերջո, ընթացել են բանակցություններ, որտեղ միշտ էլ ադրբեջանական կողմը ավելի խեղճ դիրքերում է եղել:

Է, թող Փաշինյանը նույնպես ժամանակ շահեր, այլ ոչ թե ամեն ինչ տաներ բանակցային գործընթացի տապալմանը, որպեսզի Ադրբեջանը լեգիտիմացնի իր կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը։ Ու ընդհանրապես, ընդդիմությանը կապիտուլյանտ ու դավաճան անվանելով՝ Փաշինյանը չի կարող որևէ կերպ արդարացնել իր իշխանության տապալումները, քանի որ ոչ թե նախկինների, այլ անձամբ իր ստորագրությունն է դրված կապիտուլյացիոն փաստաթղթի տակ, անձամբ իր մեղքով են եղել հազարավոր զոհերը, անձամբ ինքն է կորցրել հայրենիքի զգալի մասը։ Ու կարծես թե հենց ինքն է պատրաստ առաջիկայում ստորագրություն դնել կապիտուլ յացիոն նոր փաստաթղթերի տակ։ Այնպես որ, գոռգոռալով ու մեղքը այլոց «գրպանը գցելու» փորձերով իրականությունից շատ հեռու չես փախչի...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>