Նկատե՞լ եք՝ մեր հասարակության վզին ինչպես են փաթաթել պարտության հետ հաշտվելու մտայնությունը
Դիտել նաև
Վարդան Ղուկասյանը խնդրել է կալանքը կրել սրբազանների խցում
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան
Վարդան Ղուկասյանը դուրս եկավ քաղաքապետարանի հետնամուտքից․ նրան տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Նկատե՞լ եք՝ մեր հասարակության վզին ինչպես են փաթաթել պարտության հետ հաշտվելու մտայնությունը։
Հատուկենտ ձայները, որ Բաքվի բռնապետական վարչախմբի հետ սահմանների որոշարկման գործընթացն այժմ պետք է ձգձգվի, սառեցվի, մեռցվի, որովհետև Հայաստանն իր հետանկախության ողջ շրջանի ամենաթույլ և խոցելի վիճակում է, կորչում են խորհրդային ժամանակահատվածի քարտեզների մասին անպտուղ «խոսույթում»:
Հակառակ օրինակի համար ամենևին պետք չէ հեռուն գնալ․ 1994թ․ փաստացիորեն ջախջախված և կիսափլուզված Ադրբեջանում հասարակական և քաղաքական վերնախավերը ոչ միայն չէին խոսում իրենց պարտության հետ հաշտվելու մասին, այլ անում էին լրիվ հակառակը։
#չՀայաստանը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի Ֆեյսբուքյան էջից

