Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները
Դիտել նաև
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին
Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին, գլխավորելով բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը, կայցելի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։
Այցի նպատակը ռուսական կողմի հետո երկկողմ համագործակցության զարգացումն է:
Մոհամադ Բաքերին Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Հանդիպմանն ակնկալվում է քննարկել երկկողմ պաշտպանական ու ռազմական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը և տարածաշրջանային ու միջազգային զարգացումները:

