Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Ասֆալտն են... ասֆալտում
18
Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները

Մեկ տարում շաքարավազը թանկացել է 36,2%-ով, տեղական արտադրությունը կտրուկ նվազել է

2020-2021 թվականներին շաքարավազի տեղական արտադրությունը կտրուկ նվազել է, ներկրումն՝ ավելի քան 36 տոկոսով աճել, մեկ տարում՝ գրեթե նույնքան թանկացել։ Հայաստանում սպառվող շաքարավազը կամ ներկրվում է, կամ արտադրվում ներկրվող հումքով։ Ինչպես ներկրումը, այնպես էլ արտադրությունը վերահսկում է նույն ընկերությունը։

2020 թվականին ՀՀ ներմուծվել է 27,6 մլն ԱՄՆ դոլարի կամ 73.9 հազ. տոննա շաքարավազ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 36.6%-ով (2019թ.՝ 20,2 մլն դոլար կամ 55.8 հազ. տոննա)։ Նախորդ տարի շաքարավազի 97.4%-ը ներկրվել է Ռուսաստանից, 2.1%-ը՝ Ուկրաինայից, ինչպես նաև աննշան քանակությամբ՝ Բելառուսից և Իտալիայից: 2020 թվականի ընթացքում շաքարավազի հումք Հայաստան ներկրվել է 11.1 մլն դոլարի կամ 30.5 հազ. տոննա ծավալով, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 9.0%-ով (2019թ.՝ 12.2 մլն դոլար կամ 35.1 հազ. տոննա)։

Շաքարավազի հումքը հիմնականում ներկրվում է Բրազիլիայից, ինչպես նաև աննշան քանակությամբ Ռուսաստանից։ Հայաստան շաքարավազ ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ գործում է մեկ միասնական մաքսային տարածք, և Ուկրաինայից, որի հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր։ Արդյունքում՝ նշված երկրներից շաքարավազի ներկրումն ազատվում է մաքսատուրքի վճարումից։ Եթե 2019 թվականին Հայաստան շաքարավազ ներկրել է 73 ընկերություն, ապա 2020-ին շաքարավազ ներկրող ընկերությունների թիվը հասել է 83–ի, սակայն վերջինների գերակշիռ մասը կամ շուկա չեն կարողացել մտնել, կամ էլ շուկայական մասնաբաժինն այնքան փոքր է եղել, որ դրանց կարելի է չդիտարկել որպես շուկայի խաղացողներ։ Արդյունքում՝ շաքարավազի շուկան ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, քանի որ միայն 3 կազմակերպությունների բաժին է ընկնում շաքարավազի ներկրման ծավալի 80%-ից ավելին։

Թեև շաքարավազի շուկայում գործում են մեծ քանակությամբ տնտեսվարող սուբյեկտներ, այնուամենայնիվ նրանցից միայն մեկն ունի շուկայական իշխանություն, որը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և նրա ընտանիքի անդամներին։ Նրա իրացրած շաքարավազի մոտ 50%-ն սպառողին է հասցնում սեփական մանրածախ ցանցը, որտեղ շաքարավազը վաճառվում է ավելի էժան, իսկ մյուս ցանցերին և խանութներին մատակարարվում է ավելի բարձր գնով՝ ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ։ Ուշագրավ է, որ 2020 թվականին Հայաստանում արտադրվել է 39.2 մլն դրամ արժողությամբ շաքարավազ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 99.7%-ով (2019թ.՝ 13.2 մլրդ դրամ)։

Արդեն 2021 թվականի հունվար – հունիս ամիսներին արտադրվել է 13.9 մլն դրամի շաքարավազ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 49.4%-ով։ Այսինքն՝ 2020-2021 թվականների ընթացքում շաքարավազի տեղական արտադրության ծավալները կրտուկ նվազել են։ 2021 թվականի հուլիս և սեպտեմբեր ամսիներին շուկայում նկատվել է շաքարավազի պակասուրդ և գների բարձրացում, երբ քաղաքացիներին հրաժարվում էին վաճառել 5 կգ–ից ավելի շաքարավազ, իսկ ապրանքի գինը հատեց 400 դրամի սահմանը։ Արդյունքում 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա համեմատ շաքարավազի շուկայում գրանցվեց 36,2% գնաճ։

Այնուամենայնիվ շուկայում ստեղծված իրավիճակից կարելի է եզրահանգել, որ հիմնական պատճառը տնային պայմաններում և գործարաններում մրգային պահածոների արտադրության սեզոնով պայմանավորված շաքարավազի նկատմամբ պահանջարկի կտրուկ աճն է, որի պարագայում ներկրող խոշոր կազմակերպությունները ստեղծել են արհեստական դեֆիցիտ։

Միաժամանակ պետք է նշել, որ խոշոր հանրախանութները կանխամտածված չփաթեթավորված «էժան» շաքարավազ չէին վաճառահանում, ինչի պատճառով մարդիկ ստիպված էին գնել փաթեթավորված թանկ շաքարավազը։ Այսպիսով՝ շաքարավազի շուկան վերահսկում է մենաշնորհ ընկերությունը, որը տիրապետելով շաքարավազի ներկրման, արտադրության և մեծածախ-մանրածախ վաճառքը, կամայական գնային քաղաքականություն է վարում՝ մեծ վնաս պատճառելով փոքր բիզնեսին և սպառողներին։

Արամ Աճեմյան

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>