Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցն ինչպես սպասելի էր կրկին մնաց չկարգավորված. պատգամավոր. Տեսանյութ
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի «հավերժ» օրակարգային հարցն ինչպես սպասելի էր կրկին մնաց չկարգավորված. հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իշխանությունը կրկին տապալեց։
Առիթից օգտվելով ևս մեկ անգամ անդրադարձա Սյունիքում ստեղծված իրադրությամբ պայմանավորված մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, ՊՆ-ին խորհրդարան հրավիրելու խնդրին։
Այն, որ այս թեմայով բազմաթիվ հարցեր կան կուտակված որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, սակայն իշխանության պահվածքը՝ զերծ պահել անվտանգության բլոկի պաշտոնյաներին ԱԺ ներկայանալուց, ավելի է խորացնում եղած մտահոգությունները։
Իշխանությունն ակնհայտորեն թաքցնելու բան ունի, որը փորձում է ամեն գնով թաքցնել։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից

