Մի ջղայնացրեք մեզ․ Ալիևը խոստացել է «կոշտ պատասխան տալ» Հայաստանին
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «կոչ է արել Հայաստանին հրաժարվել վրեժխնդրության փորձերից և խոստացել հակառակ դեպքում կոշտ պատասխան տալ»,֊գրում է Ինտերֆաքս գործակալությունը: Ալիևը Մատաղիսում Ադրբեջանի դրոշի բարձրացման արարողության ժամանակ անդրադարձել է Հայաստանին.
«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով։ Մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի գնացել, այն դեռ այստեղ է: Մի՛ ջղայնացրեք մեզ։ Եթե դուք ձեզ լավ պահեք, կկարողանաք ապրել խաղաղության մեջ: Եթե ինչ-որ սադրանքի դիմեք, հայտարարություն կամ գործողություն անեք մեր դեմ, մենք ձեր գլուխը կկտրենք՝ առանց որևէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել»:
Zham.am

