Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
18
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Արցախը դատարկվում էր, Ռուստամը հասկացավ՝ Արցախն ընկնելու է. պատմում են «Սեւ հովազի» մարտական ընկերները. Տեսանյութ

«Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը դեռ պատերազմի երկրորդ օրը Արցախ գնալիս՝ մեքենաների մեծ հոսքից է հասկացել, որ Արցախն ընկնելու է։ NEWS.am-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանի եղբայրն ու մարտական ընկերները պատմել են Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆայելի զոհվելու հանգամանքներից եւ Հադրութի անկման վերաբերյալ որոշ բացահայտումներ արել։

«Սեւ հովազ» ջոկատի հրամանտարի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի խոսքով, սեպտեմբերի 27-ին Ռուստամ Գասպարյանը բազմիցս զանգել է Պաշտպանության նախարարություն եւ Գլխաբոր շտաբ ու թույլտվություն խնդրել կամավորների հետ Արցախ մեկնելու համար, սակայն նրան մերժել են, թե մոբ են հավաքում։ Մեկ օր անց է միայն Գասպարյանին հաջողվել Արցախ մեկնելու թույլտվություն ստանալ։

«Հրամանատար Գասպարյանն ասում էր՝ մոբով խամ տղեքի եք տանում, մենք պատրաստ ենք։ Ինքը կռվում էր, վիճվում հետները, որ չի կարող նման բան լինել,  տղերքը հավաքված են, թույլ տվեք գնամ, չէին թույլատրում, մի կերպ համոզելով, կռվելոցվ թույլ տվեցին։ Մենք շարժվեցինք դեպի Երեւան, որպեսզի ստանանք համապատասխան հանդերձանքը։  Զարմանալի էր, որ մենք 150 հոգով գնացել էինք, դե պատերազմ է, մարդիկ են զոհվում ու հանկարծ մեզ ասում են՝ շատ եք եկել, օրենքով մի վաշտը պետք է 98 հոգի լինի, մնացածը պետք է հետ գնան։ Ռուստամը բարկացավ, ասաց՝ չհասկացա, պատերազմ է ու դուք ասում եք շատ եք եկել, 98-ով պիտի լինեիք, ինչ օրենք, պատերազմում չգրված օրենքներ կան։ Էնտեղ ջոկատներ կային, որոնք 98 հոգի չկային, մեր տղաներին համոզեցինք, որ որոշներին էդ ջոկատների վրա գրանցենք, որ օրինական լինի եւ տեղեկանքով հետ վերցրինք մեր տղերքին։ Շարժվեցինք դեպի Արցախ։ Ցավալին էն էր, որ ամբողջ ճանապարհին Արցախից եկող մեքենաներ էինք տեսնում, Արցախը դատարկվում էր։ Հրամանատար Գասպարյանը, հասկացավ, որ Արցախն ընկնելու է։ Ձեռքով խփում էր մեքենայի ղեկին ու ասում՝ էս ինչ են անում, դատարկում են Արցախը, միգուցե ուզում են տալ, եւ մենք հասկացանք, որ ինչ-որ բան էն էն չի»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

 «Սեւ հովազ» ջոկատը նախ Ստեփանակերտ է գնացել, մեկ օր այդտեղ մնալուց հետո, առավոտյան նրանց տեղափոխել են ինչ- որ վայր։ 

«Մեզ տարան ինչ-որ մի անմարդաբնակ տարածք, ոչ ոք չկար, «Կամազ»-ներով հանեցին դիրքեր։ Հրամանատարի շնորհիվ, որն Արցախում ամեն թուփ գիտեր, մոտավորապես հասկացանք, թե որտեղ ենք գտնվում։ Ո՛չ կապի միջոց կար, ո՛չ մարդ, որը մեզ ցույց կտար, որ օրինակ, թուրքն էս կողմից է գալու, դեմդ սար, հետեւդ՝ ձոր, թե կրակոցը որ կողմից է գալիս, չես կարող հասկանալ։ Գիշերեցինք էդտեղ։ Առավոտ սարից մի զինվոր իջավ, չէինք իմանում՝ թուրք է, թե չէ, կանչեցի, ասաց՝ մեզ երկու օր առաջ են բերել, մենք էլ չգիտենք՝ ուր ենք, այ էս վիճակն էր։ Ռուստամն իր տեղը չէր գտնում,  որովհետեւ էդտեղ դիրքային կրակոցներ էին, ինքը չէր հարմարվում դրա հետ։ Զանգեց Արցախի նախագահին, ասաց՝ ես չեմ եկել էստեղ սելֆի անելու, ես եկել եմ պատերազմելու, խնդրում եմ մեզ տեղափոխեք այնպիսի վայր, որ մենք ինչ-որ գործողություն անենք»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Հոկտեմբերի 10-ին «Սեւ հովազ» ջոկատի անդամներին տեղափոխել են Հադրութի «Թութակներ» կոչվող վայր։ Մինչ այդ Ռուստամ Գասպարյանը, որդին, Սերոբ Գասպարյանը եւ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը գնացել են ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մոտ եւ թշնամու տեխնիկայի դեմ կռվելու համար համապատասխան զենք  պահանջել,  բայց ըստ Սերոբ Գասպարյանի՝ ՊԲ հրամանատարն ասել է, թե զենք չունեն, ունեն միայն երեք ռացիա։

«Մենք տեղափոխվեցինք Հադրութ, Տող գյուղ մենք շարասյունով էինք գնացել, իրարից հեռու։ Մութ էր, մենք հրամանատարի հետեւից էինք գնում, դիմացի մեքենաներին կորցրինք, որովհետեւ մեզ ուղեկցողը նրանց մտցրել էր Տող գյուղ, մենք դա չտեսնելով  բարձրացանք «Թութակներ»։ Այդ ընթացքում ուժեղ հրետակոծություն էր տեղի ունենում դեպի «Թութակների» ճանապարհը։ Մենք զինվորների տեսանք, որոնք ոտքով հետ էին իջնում, հարցրեցինք, թե էսպիսի մեքենաներ բարձրացե՞լ են, սրանք վախից չէին կարողանում խոսել։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասացին, որ շրջափակման մեջ են ընկել ու հետ են փախնում։ Պարզվեց Մալաթիայի մոբի տղերքն են։  Առաջացանք դեպի հրետակոծությունը, տեսանք, որ չորս «Ուրալի» են խփել, մոտ 60 զոհ կար, հրամանատար չկար, ասել էին՝ բարձրացեք, էս ինչ մարդիկ ձեզ կդիմավորեն։ Էս մարդիկ էլ խամ, իրար կպած մեքենաներով գնացել էին, ու հրետանին խփել էր»,- հիշում է Սերոբ Գասպարյանը։

Հասնելով Տող գյուղ, «Սեւ հովազի» անդամները տեսել են, որ գյուղում մոտ 500 մարդ կա, որոնց մեջ թե զինվորականներ են եղել, թե կամավորներ, բայց առանց հրամանատարի։ 

«Ռազմական ոստիկանությունից էին երկու հոգի եղել։ ԱԹՍ էր թռչում դպրոցի վերեւը։ ԱԹՍ-ն երբ պետք է հարվածի, ձայնն ուժեղացնում է, մի քանի անգամ էդպես ձայնն ուժեղացրեց,  բայց չկարողացավ մեզ գտնել։ Ռազմականի տղերքը ԱԹՍ-ների ձայնը լսելուց՝ գնացել էին, ժողովուրդը անտեր էր մնացել։ Մեզ ասացին, որ Արցախի նախագահը առավոտը պիտի գա, «սպեցնազից» էլ հետը  60 հոգի պիտի գա, որ մենք պետք է Հադրութը գրավենք։ Լույսը չբացված, մեզ ասացին, որ դիրքեր պիտի բարձրանանք, էդ ժամանակ տղաս ոտքը վնասեց, ես իրեն պետք է իջեցրի հոսպիտալ։ Իսկ առավոտը, որ պետք է գային ու մենք Հադրութը գրավեինք, ոչ ոք չեկավ։

Երբ այս մասին ես բարձրաձայնեցի, Արցախի նախագահն արձագանքեց ու հայտարարեց, որ «Ալֆա» ջոկատը, որը մեզ հետ պետք է գար Հադրութը գրավենք, չեկան։ Հրամանատարն առաջարկեց հենց նույն օրը Հադրութը վերցնել, որովհետեւ այդ ժամանակ Հադրությում ընդամենը 60-ից 100 թուրք կային, երեւում էր, որ դա ոչ թե պատերազմով գրավված է,  այլ՝ հանձնված։ Ժողովուրդն ու զորքը էդտեղից  տարհանվել էր։ Հրամանատարը, բայց ասել էր,  որ եթե վերցնի Հադրութը, իրեն հավելյալ օգնություն է պետք լինելու, բայց չհամաձայնեցին օգնել։ Տղայիս տուն բերելուց հետո, նորից կամավորներ հավաքեցի ու գնացի Հադրութ։ Այդ ժամանակ արդեն Հադրութում մոտ 3000 թուրք էր լցված։ Կանոնավոր բանակ էդտեղ չկար, բերում էին մոբին, ԱԻՆ-ին, Ոստիկանությանը։ Մոբից ոչ ոք չէր մնում, բայց երբ լսում էին, որ «Սեւ հովազը» էդտեղ է, միանում էին մեզ»,- պատմում է Գասպարյանը։

Հոկտեմբերի 15-ին՝ Սերոբ Գասպարյանի ծննդյան օրը, Ռուստամ Գասպարյանը բարձրացել է դիրքեր, եղբորը հորդորելով մնալ տեղում։

«Իրենք բարձրացան վերեւ, մենք 4-ով մնացինք ներքեւում։ Մինչեւ երեկո ժամը 9-ը Ռուստամի հետ կապի մեջ էի։ Այդ ժամանակ մեր տղաներից մեկն ասաց՝  արի աղոթք անենք, արեցինք ու երբ նայեցի վերեւ՝ տեսա, որ «Բայրաքթարը» նկարում է, հետո առաջացավ դեպի Թութակներ, էնտեղ էլ մի քանի անգամ նկարեց, ու պայթյուն տեղի ունեցավ, որի ժամանակ էլ զոհվեցին Ռուստամի որդին՝ Ռաֆայելը, եւս 3 մարդ, իսկ Ռուստամն էլ ծանր վիրավորվեց»,- պատմում է Սերոբ Գասպարյանը։

Ռուստամ Գասպարյանին այդ գիշեր վիրահատել էին Ստեփանակերտում, հաջորդ օրը տեղափոխել Գորիս, իսկ հետո էլ Երեւան։ Հոկտեմբերի 17-ին, սակայն, Ռուստամ Գասպարյանը մահացավ։  «Սեւ հովազ» ջոկատի հրամանատարին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ 

Մանրամասները՝ NEWS.am տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>