Իրանի ԱԳ նախարարը դժգոհել է իրանցի վարորդների նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքից
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեի հավատարմագրերի պատճենները ստանալով` Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլախիանը դժգոհություն է հայտնել ադրբեջանցի սահմանապահների` իրանցի վարորդների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի և երկու վարորդների ձերբակալության առթիվ: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Իրանը չի հանդուրժի «սիոնիստական ռեժիմի» ներկայությունն ու գործողությունները` ուղղված իր ազգային անվտանգության դեմ, և այս ուղղությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը»,-ասել է նախարարը:
Դեսպանն, իր հերթին, հույս է հայտնել, որ վերջին իրադարձությունները կհարթվեն երկու երկրների պաշտոնատար անձանց միջև երկխոսությամբ:

