Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ոչ մի լումա չեն ստացել. «Ազգային մոլ»-ից տուժած տնտեսվարողները դիմել են դատարան

168.am-ը գրում է. «Հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացվեց Ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո պետք է համախմբեր բոլոր հայ արտադրողներին։ Շատերը ոգևորվել, տաղավարներ են վարձակալել ու ներկայացրել հայրենի արտադրանքը, սակայն մի քանի ամիս անց տնտեսվարողների զգալի հատվածը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ՝ իրենց կորցրած գումարները հետ բերելու համար։ Պատճառ այն է, որ «Ազգային մոլը» ֆինանսական խնդիրների առջև է կանգնել:

Կազմակերպիչները ժամանակին և պայմանավորված կերպով չեն վճարել տարածքի գումարը, մի շարք տնտեսվարողների չեն փոխհատուցել ապրանքների համար, և Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեից հեռանալուց հետո շատերին չեն վերադարձրել նախապես գանձված վարձակալության գումարները:

Պարզվում է՝ նախագծի կազմակերպիչները տարածք են վարձակալել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում, որը սկսել են ծառայեցնել՝ որպես «Ազգային մոլ», տնտեսվարողներն էլ իրենց հերթին են տարածքներ վարձակալել արդեն կազմակերպիչներից, այսինքն՝ տնտեսվարողները դարձել են ենթավարձակալներ: Ավելին, վաճառքը ոչ թե տնտեսվարողներն են կազմակերպել, այլ իրենց ապրանքը հանձնել են կազմակերպիչներին, որոնք պարտավորվել են տեղում կազմակերպել վաճառքն ու իրենց հասանելիք տոկոսները հանելուց հետո մնացած հասույթը փոխանցել տնտեսվարողներին։

Մինչ օրս տնտեսվարողների մեծ մասը չի ստացել իր գումարը:

«Որևէ մեկի չեն փոխանցել ու երևի ոչ էլ կփոխանցեն»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսվարողներից Արմենը:

Տնտեսվարողներից մյուսն էլ՝ Աննան, հայտնեց. «Ես էլ հունվար ամսից ոչ մի լումա չեմ ստացել»:

Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, սակայն, չի պատրաստվում հանձնվել՝ դիմել է դատարան:

Պարզվում է՝ իրենք պայմանագիր են կնքել 2021 թվականի ապրիլի 28-ին, իսկ մեկ օր անց 12 ամսվա համար կանխավճար են փոխանցել՝ ստենդը դնելու համար, որը ամսական կազմել է 15.000 դրամ:

«Ապրիլի 29-ին՝ գումարը փոխանցելուց 7-10 օր հետո, հայտնաբերում ենք, որ մոլը փակվել է, սակայն մենք ունեցել ենք մեկ տարվա պայմանագիր՝ կանխավճարի տեսքով, իսկ այդ գումարը մեր արտադրությանը տրամադրել էր «Ջինիշյան» հիմնադրամը: Հիմա շատ պարադոքսալ իրավիճակ է: Եթե դու գիտես, որ շուտով փակվելու ես, և մեկ տարի ժամկետով պայմանագիր ես կնքում, դա արդեն լրիվ խաբեություն է:

Մենք դիմել ենք դատարան, տեսնենք՝ ինչ կլինի: Մի քանի օրվա ընթացքում մոտ 13.000 դրամի վաճառք է եղել, 180.000 դրամ էլ մեկ տարվա կանխավճարն է, միասին ստացվում է մոտ 200.000 դրամ: Մոտ երկու ամիս առաջ գրավոր հայցադիմում եմ ուղարկել  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ գումարը բռնագանձելու պահանջով, սակայն մինչև այսօր ոչ մի արձագանք չեմ ստացել դատարանից»,- մանրամասնեց Անուշ Ասլանյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>