2020 թ. սեպտեմբերի 27. Նիկոլ Փաշինյան. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի». Տեսանյութ
Դիտել նաև
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները
Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
2020 թ. սեպտեմբերի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց, որ չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել:
«Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի մտքի և հավաքական գիտակցության մեջ: Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

