Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ
Դիտել նաև
Լիբանանի նախագահը կոչ է արել պահպանել պատմական հիշողությունը. հայտարարություն
Անցյալի ողբերգությունը պետք է դառնա ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր. Պոլսո Հայոց պատրիարք
Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան
Ազգային ժողովը մերժել է Հայոց ցեղшuպանnւթյան ժխտումը քրեականացնող նախագիծը
Ամերիկյան «Սպանություններ մեկ շենքում» (Only Murders in the Building) հեռուստասերիալում թուրքերը մեղադրվել են կոտորած և ցեղասպանություն իրագործելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Սերիալի դրվագներից մեկում անցյալից հիշողություններ պատմող դերակատարն ասել է․ «Հույների և հայերի ցեղասպանության մասին գիտե՞ս։ Իմ մեծ տատիկը՝ Էվանգելիան, երիտասարդ կին էր, երբ թուրքերն սկսել են կոտորել հույներին»։
Հեռուստասերիալում գործածված այս արտահայտությունները վրդովմունքի և քննարկման առիթ են դարձել թուրքական ԶԼՄ-ներում։
Նշենք, որ Hulu հեռուստաալիքով ցուցադրվող հեռուստանովելի գլխավոր դերասաններն են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը և Մարտին Շորթը։

