ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում 35 ռուսաստանցու դեմ. նրանց մեջ են Վլադիմիր Պուտինը, Մարգարիտա Սիմոնյանը, Ալեքսեյ Միլլերը
Դիտել նաև
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
ԱՄՆ Ներկայացուցիչների Կանոնակարգային հանձաժողովը հաստատել է հաջորդ ֆինանսական տարում երկրի պաշտպանության բյուջեի լրացումը, որով նախատեսում է 35 ռուսաստանցիների, այդ թվում՝ նախարարների, խոշոր գործարարների, հասարակական գործիչների ու լրագրողների նկատմամբ պատժամիջոցների սահմանում։
Ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռոսգվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Բացի այդ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել գործարարներ Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, «Ռոսիա սեգոդնյայի» ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը և մի շարք այլ մարդիկ:
Ուղղման տեքստն առաջարկել է դեմոկրատ կոնգրեսական Թոմ Մալինովսկին։
Zham.am

