Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Տնտեսության իրական ու ձևական աճերը

Յոթ ամիսների արդյունքներով Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը նվազել էր 5,7 տոկոսով։

Ակնհայտ է, որ 7 ամիսների արդյունքներով մեր տնտեսությունը դեռևս չի կարողացել վերադարձնել անցած տարվա կորցրածը։ Իսկ դա նշանակում է, որ այս փուլում դեռ վաղ է խոսել տնտեսության վերականգնման մասին։

Ավելին, հուլիսի տվյալները վկայում են, որ մեր տնտեսության վերականգնման փուլը դանդաղում է։ Անցած տարվա հուլիսին արձանագրվել էր տնտեսական ակտիվության 10,2 տոկոս անկում։ Այս տարվա հուլիսին աճը կազմել է հազիվ 5,8 տոկոս։ Գրեթե կրկնակի պակաս, քան անցած տարվա անկումն էր։

Ընդ որում՝ խոսքն ընթացիկ գներով տնտեսության աճի մասին է։ Այսինքն՝ այդ աճի մեջ ներառված է նաև գնաճը։

Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանում արձանագրվել է 8,2 տոկոս գնաճ, ինչն իսկապես աննախադեպ է վերջին առնվազն տասնամյակի կտրվածքով։

Նման բարձր գնաճի ու անցած տարվա երկնիշ անկման պայմաններում հուլիսին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս աճ։ Անգամ մեծ ցանկության դեպքում սա դժվար է տեղավորել կառավարության ներկայացուցիչների ու իշխանությանը մոտ կանգնած անձանց այն հայտարարությունների տիրույթում, որ մեր տնտեսությունը դինամիկ զարգանում է։

Թե որքանո՞վ է տնտեսությունը դինամիկ զարգանում, վկայում են տնտեսության տարբեր ոլորտներում հուլիսին արձանագրված միտումները։

Անցած տարվա հուլիսին արդյունաբերության մեջ ունեինք 2,3 տոկոս անկում, այս տարվա հուլիսին այդ անկման համեմատ գրանցվել է 1,7 տոկոս աճ։ Դեռ չենք հաշվում, թե այդ աճի մեջ ո՞ր գործոններն են էական դերակատարություն ունեցել։

Չնայած նախորդ տարվա համեմատ առկա այսպիսի վիճակագրությանը, արդյունաբերության ոլորտում իրավիճակը դեռ լավ է։ Բազմաթիվ այլ հատվածներում ունենք շատ ավելի խայտառակ պատկեր։

Այսպես՝ անցած տարվա հուլիսին շինարարության ոլորտում գրանցվել էր 19,5 տոկոս անկում։ Այս տարվա հուլիսին շինարարությունն աճել է ընդամենը 2,2 տոկոսով։ Ուշադրություն դարձրեք՝ նախորդ տարվա հուլիսի 19,5 տոկոս անկումից հետո։

Սա այն շինարարության ոլորտն է, որի մասին մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։

Նույն իրավիճակն է նաև առևտրի ու ծառայությունների ոլորտներում։

Անցած տարվա հուլիսին առևտրի շրջանառությունը նվազել էր 11,4 տոկոս, այս տարվա հուլիսին աճել է 5,2 տոկոսով։ Աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է, քան անկման տեմպն է եղել։

Ծառայությունների ծավալի անկումն անցած տարվա հուլիսին 21,6 տոկոս էր, այս տարվա աճը՝ 14,4 տոկոս. 7,2 տոկոսային կետով ավելի ցածր, քան անցած տարվա անկումն էր։

Այս ցուցանիշները վկայում են, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող աճերը, որոնք արձանագրվում են այս տարվա ընթացքում, հիմնականում նախորդ տարվա հաշվարկային ցածր բազայի արդյունք են։ Տնտեսության մեջ իրական զարգացումներ չկան։ Դրանք բավական հետ են մնում 2019 թվականից։ Եվ ոչ միայն հուլիսի, այլև ամբողջ տարվա կտրվածքով։

Յոթ ամիսների տվյալներով, տնտեսական ակտիվության աճը Հայաստանում կազմել է 5,2 տոկոս։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի անկումը 5,7 տոկոս էր։

Ի դեպ, հուլիսին տնտեսության մեջ տեղի ունեցած զարգացումներից հետո, ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպը կտրուկ նստել է։

Տարվա առաջին կեսին ունեինք 5 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Արդեն 7 ամիսների արդյունքներով, այն ավելացել է ընդամենը 0,2 տոկոսային կետով։

Կանխատեսվում է, որ այս միտումը կպահպանվի առնվազն նաև օգոստոս-սեպտեմբերին։

Պատճառը համատարած սահմանափակումների վերացումից հետո անցած տարվա երրորդ եռամսյակում տնտեսական ցուցանիշներում դիտարկված որոշ բարելավումն է։ Եթե, իհարկե, երկնիշ անկումը կարելի է բարելավում համարել։

Յոթ ամիսների արդյունքներով, արդյունաբերության հատվածում գրանցվել է ընդամենը 2,1 տոկոս աճ։ Հուլիսը ոչնչով չի նպաստել այս ցուցանիշի լավացմանը։ Այն մնացել է նույն մակարդակին, ինչպես առաջին կիսամյակում էր։

Շինարարության մեջ 7 ամսվա աճը 8,8 տոկոս է։ Թվում է, թե վատ ցուցանիշ չէ։ Բայց այդ ցուցանիշի փայլն ամբողջությամբ խամրում է, երբ հաշվի ենք առնում, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում շինարարության ոլորտում ունեինք ֆանտաստիկ վատ իրավիճակ. անկումը հասել էր գրեթե 23 տոկոսի։

Այսպիսի անկումից հետո այս տարվա աճը եղել է հազիվ 8,8 տոկոս։ Անկման ու աճի տարբերությունը դժվար չէ հաշվարկել։ Անկումը գրեթե 3 անգամ մեծ է եղել, քան այս տարվա աճը։

Առևտրում ու ծառայությունների հատվածում ևս նույնն է։ Առևտուրն անցած տարվա 7 ամիսներին նվազել էր 11 տոկոսով, այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 7,5 տոկոսով։ Ծառայությունների դեպքում էլ պատկերն այսպիսին է. անցած տարի անկումը 9,3 տոկոս էր, այս տարվա աճը՝ 4,4 տոկոս։

Արտաքուստ ակտիվ աճ ունենք արտաքին առևտրի ոլորտում։ Ավելացել է ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Ընդ որում՝ արտահանման աճի տեմպն ավելի բարձր է։ Բայց դա պայմանավորված է ոչ այնքան տնտեսության մեջ տեղի ունեցող իրական զարգացումներով, որքան որոշ ապրանքների թանկացմամբ։ Արտաքին շուկաներում տեղի է ունեցել այդ ապրանքների գների բարձրացում, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է թողել արտահանման վրա։

Չի բացառվում, որ ազդեցություն են ունեցել նաև այլ գործոններ։ Դրանից մեկն էլ վերարտահանումն է, որի հետ, իհարկե, մեր տնտեսությունը կապ չունի։ Փոխարենը՝ դա ուղղակի ազդեցություն է թողնում արտաքին առևտրի ցուցանիշների վրա։

Եվ վերջապես, աճել են նաև աշխատավարձերը։ Այն բանից հետո, երբ որոշվեց վերանայել միջին աշխատավարձի հաշվարկի մեթոդիկան և հիմք ընդունել բացառապես Պետեկամուտների կոմիտեի տվյալները, միջին աշխատավարձի ցուցանիշները կտրուկ բարելավվեցին։ Այլ բան, թե դրանից մարդկանց իրական եկամուտները որքանով ավելացան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>