Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Կա պայմանավորվածություն, դարակում դրված փաստաթուղթ՝ ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ

Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը ոչ թե հանգուցալուծվել է, այլ՝ թևակոխել շատ ավելի վտանգավոր փուլ, երբ վերարտադրված իշխանությունը, օրենքներն ու Սահմանադրությունը ոտնահարելով, լուծում է ընդամենը սեփական իշխանության երկարաձգման հարցը՝ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության պետական շահերի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Վտանգավոր իրավիճակ է ստեղծվել։ Իմ համոզմամբ՝ կա ծրագիր, որը համաձայնեցված կյանքի է կոչվում այս իշխանության ակտիվ մասնակցությամբ՝ խաղաղության քողի ներքո։ Այդ կեղծ խաղաղության քարոզը, որը հիմա իշխանությունը տանում է, ընդամենը քողարկում է այն պայմանավորվածությունները, որոնք կյանքի են կոչում։ Ակնհայտ է, որ հայկական կողմը դարձել է վտանգավորության աստիճանի հանդուրժող թշնամական գործողությունների նկատմամբ։ Թշնամին երբ ուզում՝ ճանապարհ է փակում ու բացում, իսկ դա գալիս է նրանից, որ իշխանությունը չի ցանկանում տալ համարժեք պատասխան, և արդյունքում ստացվում է, որ մենք հանդուրժում ենք անհանդուրժելին։ Մենք, որպես պետություն, շարունակում ենք զիջել մեր ազգային շահերը մեր թշնամուն»,- ասաց Ավետիսյանը։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ մեր ազգային շահերը թշնամուն զիջելու մասին են վկայում գործադիրի ղեկավարի հնչեցրած հայկական համայնքների ադրբեջաներեն անվանումները, այն համայնքների, որոնք այսօր ադրբեջանական զորքերի շրջապատման տակ են: Դա շատ նման է «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է» ձևակերպմանը։

«Այսպիսով իշխանությունը գնում է դեպի հաջորդ կապիտուլյացիային։ Հայկական շահերի զիջումը կատարվում է հետևյալ բանաձևի ներքո՝ պահել իշխանությունն ամեն գնով։ Կա դարակում փաստաթուղթ։ Իհա՛րկե, իշխանությունը տարբեր հարցերով մերժում է դարակում դրված փաստաթղթի առկայությունը, բայց չէ՞ որ նախկինում էլ ասում էր, թե Արցախի հարցով որոշումը կայացնելու են հրապարակում ժողովրդի հետ քննարկումից հետ, բայց արեց հակառակ բանը, հետևապես՝ ինչպե՞ս հավատալ, երբ ասում են, որ դարակում փաստաթուղթ չկա։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի օրակարգն են առաջ մղում։ Այդ խաղաղության օրակարգ ասվածը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ հավասարը հավասարի պես կնստենք սեղանի շուրջ, բայց հիմա դա չկա, իսկ այս պայմաններում դրան գնալը նշանակում է հետևյալը՝ տանք մեր ազգային և պետական շահը՝ հանուն մեր կյանքի իրավունքի իրացման։ Համոզված ասում եմ՝ կան պայմանավորվածություններ, որոնք ինտենսիվորեն կյանքի են կոչվում ոչ միայն Հայաստանի տարածքների, այլ նաև մեր ազգային շահերի հաշվին»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ հայկական շահի դեմ պլանավորված քայլերի մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից Թուրքիայից ստացված դրական ազդակների մասին ասվածին ի պատասխան դրական ազդակներով պատասխանելուն միտված հայտարարությունը։

Նշենք, որ Էրդողանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է. «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա»:

Ըստ Թադևոսյանի՝ Էրդողանի մատնանշած տարածքային ամբողջականությունն է, որ հայկական շահի դեմ է, որովհետև երբ Էրդողանը խոսում է պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման մասին, նկատի ունի Արցախը՝ Ադրբեջանի կազմում։

«Հիմա դա՞ է դրական ազդակը։ Ամեն գնով առաջարկում են խաղաղություն, իսկ դա տանելու է մեզ բնաջնջման։ Այո՛, որևէ մեկը չի ասում, որ մենք հարատև պետք է պատերազմենք մեր հակառակորդների հետ, բայց չի՛ կարելի գնալ այդ խաղաղության, երբ չգիտես, թե ինչ է թաքնված դրա հետևում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>