Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Աննա Դանիբեկյանը հետաձգեց գործը կասեցնելու միջնորդության քննարկումը․ դատավորին նորից ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
 
Նիստի մեկնարկին դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ի պատասխան իր դիմումի՝ ՍԴ աշխատակազմից հայտնել են, որ անձեռնմխելիության հարցով որևէ սուբյեկտի կողմից ՍԴ դիմում չի ներկայացվել։ Բացի այդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղեկացրել է դատարանին, որ այս պահին ՍԴ-ում վիճարկում են միայն ՀՀ ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ ընդունված որոշումը։
 
Այնուհետև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը Արմեն Գևորգյանի պատգամավորական անձեռնմխելիության չհաղթահարված լինելու հիմքով՝ մինչև ԱԺ համաձայնություն ստանալը կամ նրա՝ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։ Խուդոյանն առաջարկեց քննարկել այդ միջնորդությունը Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նախորդ դատական նիստում ներկայացված միջնորդության հետ։
 
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ պաշտպանական կողմը շահագրգիռ չէ սույն գործի նորմալ ընթացքի կապակցությամբ։ Ըստ Բաղդասարյանի՝ «ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է, դրա մեկնաբանությունները հակասում են քրեական դատավարության գիտությանը, պաշտպանության մեկնաբանությունը հակասում է իրավունքին և կրթությանը»։ Բաղդասարյանը նաև Դանիբեկյանին «դաս տվեց», նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիության հետ կապված դատավորն այս պահին որևէ լիազորություն չունի և չի կարող դիմել ՍԴ։
 
Իր հերթին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականի օգոստոսին հենց այդ նույն դահլիճում իրեն կալանավորելու որոշում է կայացվել։ «Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Կալանքի մնացած բոլոր որոշումները եղել են առաջին կալանավորման երկարացում: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն չէր ուզում ընդունել հոդվածի իրավական որոշակիության խնդիրը: Չնայած նրան, որ բերվում էին Հայաստանի և արտերկրի բոլոր հեղինակավոր մասնագետների միանման եզրակացությունները»,-ընդգծեց նախագահը:
 
Նա հիշեցրեց նաև ՄԻԵԴ-ի որոշումը, որտեղ կասկածի տակ էին առել թարգմանության ճիշտ լինելը։ «Պատկերացրեք, ինչ աստիճանի է եղել այդ հոդվածի ձևակերպման հիմարությունը, որ նրանք, չհասկանալով, մտածել են՝ թե թարգմանության խնդիր է։ Այսքանից հետո խոսել ինչ-որ գիտելիքների և կրթվածության մասին, ուղղակի ամոթ է»,-ասաց Ռ․ Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ ամեն կատարվածի համար պատասխանատուն դատախազությունն է, որը մինչ այս պահը ներողություն չի խնդրել իրենից՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։
 
Կողմերին լսելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշեց հետաձգել միջնորդությունների քննարկումը Սահմանադրական դատարանում պատգամավորների մեկ հինգերորդի բողոքի պատճառով։ Նշենք, որ ՍԴ-ն դեռ վարույթ չի ընդունել այդ դիմումը:
 
Դատարանի որոշումը լսելուց հետո Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատավորը խուսափում է արդարադատություն իրականացնելուց, իսկ նրա անկողմնակալությունն ու դատավորի իրավական հմտությունները կասկածի տեղիք են տալիս։ Պաշտպանը հայտարարեց, որ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ունի, որը պետք է գրավոր ներկայացնի, բայց այն պատրաստելու համար ժամանակ է պետք, ուստի խնդրեց հետաձգել այսօրվա դատական նիստը։ Սակայն դատավորը հարկ չհամարեց հետաձգել նիստը։ Իր խոսքից հետո Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը, և դատավորն ստիպված էր հետաձգել նիստը։ Դատախազ Բաղդասարյանը միջնորդեց պաշտպան Ալեքսանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա։
 
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին, ժամը 13։00-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>