Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդության որոշումը հրապարակված է. մանրամասներ. Տեսանյութ
Բարձրագույն դատական խորհուրդն մերժեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը և դիմեց Սահմանադրական դատարան՝ ազատ արձակելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այնուհետև հարուցվեց քրեական գործ, սակայն նա արդարացվեց։

