Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ինքնավնասում և հափշտակություններ․ Գեղարքունիքի ներկա և նախկին փոխմարզպետները. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունիսին Արտաշես Նիկոյանն ազատվել է փոխմարզպետի պաշտոնից, իսկ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է փոխմարզպետ։ Վերջինս էլ Նիկոյանի փեսան է: Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ:

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:

Մենք դիմեցինք Նարեկ Գրիգորյանին պարզաբանում ստանալու համար, սակայն նա մերժեց հարցմանը պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները:

«Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- գրել է Գրիգորյանը:

 

Փոխմարզպետին տվել էինք հետևյալ հարցերը.

Մենք ունենք տեղեկություններ, որ Դուք զինծառայությունից ազատվել եք ինքնավնասման միջոցով:

Խնդրում ենք կցել Ձեր զինգրքույկի պատճենի այն էջը, որում արտացոլված է, թե որ հոդվածի հատկանիշներով եք ազատվել զինծառայությունից:

Հայտնեք նաև, թե կից ուղարկված լուսանկարում Ձեր թևի սպիներն ինչի՞ հետևանքով են առաջացել:

Այդ հիվանդության դրսևորումներն արդյոք չե՞ն խանգարում Ձեզ հանրային պաշտոն զբաղեցնել:

Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքն է, երբ մենք զինծառայությունից ազատված որևէ պաշտոնյայի առողջական խնդրի մասին մանրամասն գրում ենք:

Ըստ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշման՝ հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկն է՝

  • Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ 
  • Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ 
  • Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ 
  • Սովորույթի և հակումների խանգարումներ 
  • Մտավոր հետամնացություն 
  • Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով
  • Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն 
  • Էպիլեպսիա 
  • Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ  (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
  • Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգվում են գործող ու նախկին պաշտոնյաների ու նրանց որդիների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

Աներոջ և զոքանչի քրեական գործը

Ոստիկանությունն այս տարվա օգոստոսի 2-ին հաղորդագրություն տարածեց, որ տվյալներ են ստացվել Գեղարքունիքի մարզում կատարված մի շարք ապօրինությունների վերաբերյալ։ Համաձայն օպերատիվ տեղեկատվության՝ Գեղարքունիքի նախկին փոխմարզպետի կինը, Գեղարքունիքի նախկին մարզպետի 2009 թվականի կարգադրությամբ, որպես վերստուգող է հրամանագրվել «Գավառ» բժշկական կենտրոնում, ինչպես և Լճափ, Ծովակ, Գանձակ համայնքներում գործող բուժամբուլատորիաներում, սակայն փաստացի աշխատանքի չի ներկայացել։ Նրա անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7․002․854 դրամը յուրացման եղանակով հափշտակվել է։

 

Գեղարքունիքի նախկին փոխմարզպետը Արտաշես Նիկոյանն էր՝ գործող փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի կնոջ հայրը, իսկ նախկին փոխմարզպետի կինը՝ Անուշ Բազկոյանը։ Փոխմարզպետի պաշտոնից ազատվելուց հետո Արտաշես Նիկոյանը աշխատանքի է անցել «Գավառ» բժշկական կենտրոնում՝ դառնալով փոխտնօրեն։

Ոստիկանության փոխանցմամբ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում բուժհաստատությունում պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ցուցաբերված քաղաքացիների անվամբ ստացիոնար հիվանդների բժշկական քարտերում մտցվել են իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 3․126․700 դրամ, գումար։

Քննչական կոմիտեից «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում։

«Հայտնում եմ նաև, որ քննության ներկա փուլում Անուշ Բազկոյանը, Արտաշես Նիկոյանը դեռևս դատավարական կագավիճակ չունեն, կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակում գտնվող անձ չկա, իսկ հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնում դեռևս չի կատարվել»,- տեղեկացրել է ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

Աղբյուր` Hetq.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>