«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Միջնորդություն եմ ներկայացրել դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից ազատ արձակելու պահանջով․ պաշտպան

Այսօր միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով, քանզի նա օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող պահվել կալանքի տակ։

Եվ քանի որ իրավասու պետական մարմիններն այս հանգամանքի վերաբերյալ օրենքից չբխող մեկնաբանություն են ներկայացրել, ուստի հրապարակային ներկայացնում եմ միջնորդության որոշ հիմնավորումներ․

«ՀՀ Սահմանադրության 96-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածների բովանդակությունից ակնհայտ է, որ եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։

Նշվածն ակնհայտորեն բխում է նաև ՀՀ սահմանադրության 1-ին, 2-րդ և 88-րդ հոդվածներից։

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Իսկ 2-րդ հոդվածի համաձայն․

«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է»:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի մի մասն իր իշխանությունը պետք է իրականացնի նաև Մխիթար Զաքարյանի միջոցով, սակայն իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչներն առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, այսինքն՝ առանց ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու, ժողովրդին անօրինական կարգով զրկել է իր ներկայացուցչի միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչը բացարձակ անթույլատրելի է ժողովրդավարական և իրավական պետության համար։

Հենց վերը նշված վիճակը բացառելու համար է, որ պատգամավորը ՀՀ Սահմանադրությամբ օժտվել է նման անձեռնմխելությամբ և որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, ազատությունից զրկվել և անազատության մեջ պահվել բացառապես ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ ՀՀ ազգային ժողովի համաձայնությամբ։

Հակառակի վերաբերյալ բոլոր մեկնաբանությունները հարիր են միայն ավտորիտար իշխանությունների պետական մարմիններին և պաշտոնատար անձանց։

Ընդ որում, պաշտպանության կողմի համոզմամբ ավարտված ընտրությունների արդյունքներով արդեն իսկ ժողովրդի կողմից փաստացի ընտրված, սակայն դեռևս Ազգային ժողովի նիստ հրավիրված չլինելու զուտ տեխնիկական պատճառով պատգամավորի կարգավիճակը չստանձնած անձն արդեն իսկ պետք է օժտված լինի պատգամավորի անձեռնմխելիությամբ։

Անդրադառնալով որոշ պաշտոնատար անձանց այն մեկնաբանություններին, թե իբրև Մխիթար Զաքարյանը, հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ազատությունից զրկվել են «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ, այն է՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբսկ Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո նույն հարցով նաև ազգային ժողովի համաձայնությունն ստանալու պահանջ նախատեսված չէ, հարկ եմ համարում հատուկ նշել, որ այս մեկնաբանությունները չեն համապատասխանում իրականությանը, և հենց վերը նշված հիմնավորումներից ելնելով չեն բխում իրավական ու ժողովրդավարական պետության էությունից և հարիր չեն ժողովրդավարական և իրավական պետության պաշտոնատար անձանց։

Այս առումով հարկ է նշել, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքներից է, այս իրավունքի նշանակության և արժեքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է սահմանել Ա.Ավետիսյանի վերաբերյալ որոշման մեջ: Վկայակոչված որոշման համաձայն՝ «(...) անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, մարդու այլ հիմնական իրավունքների հետ մեկտեղ, ՀՀ Սահմանդրությամբ ճանաչվում է անօտարելի և բարձրագույն արժեք (ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված): Ուստի մարդու այդ հիմնական իրավունքի սահմանափակման իրավաչափության երաշխիքները կանոնակարգող իրավադրույթները մեկնաբանելիս անհրաժեշտ է ելնել մարդու իրավունքները հարգելու, մարդու իրավունքների սահմանափակման միջոցով հիմնական իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (տե՛ս Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ և 22-րդ կետերը):

Միաժամանակ ընդգծեմ, որ առկա են նաև կոնկրետ իրավական նորմեր, որոնք ևս վկայում են, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածուին, «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված երաշխիքի պահպանմամբ» ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ, ազատությունից զրկվելուց հետո, երբ թեկնածուն ձեռք է բերում Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, ապա այդ հարցով պարտադիր պետք է ստացվի նաև Ազգային ժողովի համաձայնությունը։

Մասնավորապես, հենց վկայակոչված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածով սահմանված է, որ․

«Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշում ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա»:

Նշված նորմից ակնհայտ է, որ եթե սույն հոդվածում նախատեսված չլիներ «Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նշված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա» դրույթը, ապա պետք էր հասկանալ, որ մինչև պատգամավորի թեկնածու գրանցվելը կալանավորված անձին պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո կալանքի տակ պահելու համար պարտադիր պետք է ստացվեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Դժվար թե որևէ իրավաբան կամ պաշտոնատար անձ կպնդի, որ ՀՀ Ազգային ժողովն այս օրենք ընդունելիս անիմաստ է նախատեսել այս դրույթը։

Այժմ համեմատության համար նշեմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը սահմանող ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով նման դրույթ նախատեսված չէ, որ առանց Ազգային ժողովի համաձայնության պատգամավորին ազատությունից զրկելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթը չի տարածվում մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը կալանավորված անձին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելուց հետո անազատության մեջ պահելու դեպքերի վրա։

Իսկ եթե նման դրույթ նշված նորմերով նախատեսված չէ, ապա ակնհայտորեն պետք է հասկանալ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած յուրաքանչյուր անձի շարունակաբար կալանքի տակ պահելու համար պարտադիր անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը։

Վերը նշված հիմնավորումներից ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը ներկայումս ևս օժտված է քրեական հետապնդման ենթարկվելու և ազատությունից զրկվելու անձեռնմխելիությամբ և առանց Ազգային ժողովի համաձայնության նրան հետագա կալանքի տակ պահելն անօրինական է, ուստի դատարանը պարտավոր է անհապաղ որոշում կայացնել նրա անօրինական կալանավորումը վերացնելու և նրան կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>