Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Ստեղծված իրավիճակում կարիք կա մեկ անգամ հիշեցնել միայն մեկ պարզ ճշմարտություն. ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ: Տեղի ունեցող ցանկացած գործողություն պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և չզարմանալ, որ դիմադրություն չհանդիպելու դեպքում թուրք-ադրբեջանական բանակը շարունակելու է առաջխաղացումը դեպի Հայաստանի խորքը: Հայաստանի գոյությունը պահպանելը բացառապես Հայաստանն ու հայությունը ղեկավարողների գործն է` ազգի օգնությամբ: Որևէ մեկը առանց մեր ջանքերի մեզ չի օգնելու, առավել ևս երբ տեսնի, որ մենք ինքներս պայքարելու կամք ու ցանկություն չունենք:
Ինչպես արդեն համոզվել ենք, Հայաստանի դե ֆակտո իշխանությունը այս ամենը ոչ միայն չի հասկանում, այլև չի ընդունում սեփական քայլերի հակապետականությունը:
Այսքանը: Որևէ այլ նոր բան չկա: Մնացածը դեկորատիվ է, որն արժենում է մարդկային կյանքեր:
Ամրություն մեր զինվորներին:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

