Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP
9
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է Իրանը մերժել է ԱՄՆ բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփականը․ Իրանի Գերագույն խորհուրդ Պատերազմ Արցախում
Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք R.I.P. TRIPP Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը Ընդդիմության ձայներն ավելին են ու բավականին ավելին են, քան գործող իշխանությանը․ Իշխան Սաղաթելյան Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Իրանը դուրս կգա հրադադարի համաձայնագրից, եթե Իսրայելը շարունակի խախտել այն․ Tasnim Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է» Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները. Գառնիկ Դանիելյան Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Առավոտյան ուղերձը ցույց է տալիս, թե իրականում ում շուրջ է կառուցված իշխանության մտածողությունը Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննող երկրորդ քննիչն է ազատվել աշխատանքից, ըստ ՔԿ-ի՝ սեփական դիմումի համաձայն Ինչպիսի՞ սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը Կոշտ զրույց է ընթացել փակ դռների հետևում. «Հրապարակ» Ավինյանի ապօրինի հրամանների արդյունքը (տեսանյութ) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Հայաստանը Կովկասի և Կենտրոնական Ասիայի բանալին է, և ընտրությամբ կորոշվի, թե ում ձեռքում կհայտնվի այդ բանալին Խոսում են ԵԱՏՄ կազմից դուրս գալու մասին… գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում. հո սիրուն խոսքեր ասելով չի՞. Գագիկ Ծառուկյան Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը

«Կարճ ասած»․ Կրակոցներ ամենուր․ Նիկոլի թիմակիցներն ավելի են լկտիանալու. Տեսանյութ

Ինչպես յուրաքանչյուր անձ պատասխանտվություն է պարտավոր կրել իր վարքի, իր գործած սխալի, հանցանքի համար, այնպես էլ յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է պատասխանատվություն կլրել ոչ միայն իր, այլև իր հարազատի հանցանքի համար․ այս դեպքում խոսքը քաղաքական ու բարոյական պատասխանատվության մասին է։

Դու նախարար ես, պատգամավոր ես, պաշտոնյա ես, եղբայրդ, որդիդ, հայրդ հանցանք են գործել, պետք է քո քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը պարտադիր լինի։ Առնվազն։

Երևանի կենտրոնում տեղի է ունեցել հանցագործություն։ Գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտը վիճաբանելիս բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ՝ հայոհյանքներ ու հարվածներ հնչեցնելով իր հետ վիճաբանողներին։ Հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է մարտական ատրճանակը, կրակել-վիրավորել է անձանց։

Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուրը պատկանում է այն անձանց խմբին, որոնց անվանում են օլիգարխ, իշխող ուժի ցուցակում 5-րդ համարն է։

Նիկոլ Փաշինյանն առավոտից երեկո խոսում է օրենքից, օրինականությունից, երեք տարի է՝ մեզ ասում է, որ այլևս մեր երկրում ոչ ոք կրակոցով հարց չի լուծելու, իսկ իր դեպուտատի եղբայրը աջ ու ձախ կրակում է, Երևանի կենտրոնում։ Որպեսզի հաբրգածության աստիճանը լավ պատկերացնեք, ասեմ որտեղ է կրակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքամայր Երևանի ԱԱԾ վարչության շենքի մուտքի դիմաց։ Պատկերացրեցի՞ք լկտիության ու անպատժելիության մեջ արխային լինելու աստիճանը։

Լավ, կասեք, իսկ ի՞նչ աներ Նիկոլը․ Ասե՛մ, ինչպես նախկինում էր ձայնը գլուխը գցում ու մեղադրանքներ հնչեցնում սրա նրա վրա, անմիջապես պետք է «գլուխներ թռցներ», մարդկանց ազատեր, մանդատից զրկեր, եթե իհարկե իր մղումներում ազնիվ լիներ։ Պետք է, ոչ միայն քննչական մարմինները որպես իրենց պարտականություն, ձեռբակալեին, հետո տանեին մեղադրանք առաջադրեին, պարտադիր պետք է բարոյական ու քաղաքական պատասխանատվության ենթարկեր իր թիմակից օլիգարխին, ու ամենաթույլ պատիժը պետք է լիներ մանդատը վայր դնելը։ Պետք է կանչեր, թուք ու մուր լցներ գլխին ու ասեր՝ մանդատդ դիր, գնա։ Ու դա պետք է աներ չոր, առանց ներման։

Չասեք, թե կալանավորված է օլիգարխի եղբայրը․ բա օրենքը դա է պահանջում, նրան կալանավորելը թող որպես լավություն մեզ վրա չծախեն։ Ու մեզ վրա պետք չէ ծախել նաև Սուքիասյան Խաչատուրի սրտաճմլիկ հայտարարությունը։ Հայտարարությունը ոչինչ է։ Դա պատասխանատվություն կրել չէ։ Քեզ դեռ մանդատ չտված՝ ընտանիքդ իրեն էսպես է պահում, բա որ վաղը պաշտոնի տանեն, նախարար դառնաս, փոխվարչապետ դառնաս, ձեզ բռնել չի լինի՞։

Իրականում, այդ քայլին չգնալով, իշխանությունն իր տակ, իսկ առավել ևս՝ երկրի տակ, ռումբ է դնում, պարտադիր պետք է ցուցադրի, որ իշխանությունը չի ներում իր թիմակիցների նման բարքեր։

Նման դեպքերի շարունակական չպատժումը, չդատապարտումը նոր հանցանքների է բերում։ Սրանից առաջ ի՞նչ միջադեպ էր եղել․ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին էր Գորիսը շփոթել հրաձգարանի հետ ու կրակել-վիրավորել մարդկանց։ Նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց սպանության փորձի ու ապօրինի զենք պահելու հատկանիշներով։ Մելիքսեթ Պողոսյանը ոչ մի պատասխանատվություն չկրեց իր զավակի հանցագործության համար։ Տղան հետախուզման մեջ է, մարզպետը պաշտոնավարում է։ Իսկ դուք վստա՞հ եք, որ էս պահին մարզպետը զբաղված չէ վկաներին վախեցնելով։ Ռոբերտ Քոչարյանին ասում էին պետք է մնաս կալանքի տակ, որովհետև 12 տարի առաջ նախագահ ես եղել, կարող է ճնշում գործադրես։ Բա սա գործող մարզպետ է, ո՞նց եք պաշտոնի թողնում։ Նա իր պերերիվները Սյունիքի Ոստիկանապետի, ԱԱԾ պետերի հետ է արել ու անում։ Ուզում եք ասեք՝ նրանք հիմա լուրջ ընկած Մելոյի որդուն են փնտրու՞մ։

Կրկնում եմ՝ նորմալ երկրներում նորմալ իշխանությունները ստանձնում են այդ բարոյական ու քաղաքական պատասխանատվությունը։ Պատկերացնում ե՞ք Քոչարյանի ժամանակ պաշտոնյայի հարազատը աջ ու ձախ կրակեր ու այդ մարդը մնար պաշտոնի։ Ամենախիստ պատիժը կկրեր։ Հիշում ե՞ք 2006 թվականի ամանորի գիշերը, երբ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանն ու որդին էլեկտրական ցանցերի աշխատողի մոտ զենք էին հանել։ Հրաժարական տվեց։ Է ինչի՞ հրաժարական տվեց, կարող էին ասել՝ ոչինչ, տղային բռնենք, հերն էլ լավ մարդ ա։ Ոչ, պետության ղեկավարը ցույց էր տալիս, որ ինքը չի ընդունում նման երևույթները, ու առավել ևս՝ եթե դրանում շրջանառվում է իր կառավարության կամ թիմի անդամի անունը։ Սա այն ժամանակներից օրինակ է, որը այսօրվա իշխանությունները ինչ պիտակ ասես չեն դրել, ու որոնցով մինչ օրս վախեցնում են։

2010 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում գրեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, ասում էն, սիլա էր տվել: Ասում են՝ չէ՛, ծեծել էր։ Բայց նրան հրաժարական պարտադրվեց։

Քրեական գործ-բան, այլ է, իսկ իշխանությունը պետք է ցույց տա, որ չի ընդունում էդ վարքն ու բարքը։ Սերժ Սարգսյանի ժամանակ անընդհատ տալիս էին Սաշիկի անունը ու նրան ընկալում որպես բացասական երևույթների հավաքական կերպար՝ բիզնես էին խլում, ծեծում էին․ ի՞նչ բացահայտեցիք, ոչինչ, բայց ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատեց Սերժ Սարգսյանը մարզպետի տան մոտ հայտնի միջադեպի պատճառով։ Քրեական գործն էլ եղավ, դատավարությունն էլ, բայց նաև հրաժարական եղավ։ Սա քաղաքական պատասխանատվություն կրելու օրինակներ են։ Կարող եք ասել՝ բայց մարսեցին դեպքը ․ես էլ կասեմ, երկրի ղեկավարությունը իր քայլն արեց, ու Սուրիկ Խաչատրյանը այլևս պաշտոնի չգնաց, ինչ արեց արդարադատությունը՝ դատախազությունը, դա արդեն իմ թեմայի մեջ չէ, խոսքս քաղաքական պատասխանատվության մասին է։

Կրկնում եմ՝ պետք է իշխանությունը ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործով ցույց տա, որ մերժում է նման պահվածքը։ Այս իշխանությունը, սակայն, ահաբեկումների, ծեծի, վիրավորանքների նկատմամբ որևէ խնդիր չունի ու տաբու չունի ու ընդանհրապես՝ իրականում իրեն մեկ է, թե ինչ կասեն կամ կգրեն, ով ոնց կընկալի, սրանք չեն տեսնում այդ ռումբերը, որոնք դնում են հասարակության ու իրենք իրենց տակ։ Սրանց ցուցակով պատգամավոր ընտրված Սերգեյ Բագրատյանը 2 տարի առաջ ծեծել էր Վայոց ձորի փոխմարզպետին․ իմքայլականները իրար հերթ չտալով՝ ասում էին պետք է հրաժարական տա։ Այդ ժամանակ ԲՀԿ-ից էր որովհետև։ Հրաժարական ոչ միայն չտվեց, հիմա էլ ՔՊ-ից է դեպուտատ։ Քաղաքական պատիժ չկրելը սովորություն է սրանց մոտ․ դրա համար էլ նախարար Ռոմանոս Պեռտրոսյանի եղբայրն է իրավապաշտպանին ծեծում, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն է մասնակցում փոխգնդապետի դաժան ծեծին, Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն է ծեծում աշխատակցին, Լոռու մարզպետն է գյուղապետին ծեծում ու պարտադրում հրաժարական գրել։ Ու ոչինչ, ընդամենը մի քանի կեսբերան դատապարտում։

Խաչատուր Սուքիասյանը ոնցոր սրանց հավաքական կերպարն է դառնում։ Էդ ցուցակի 14-րդ համարի ներքո դեպուտատ դարձած Գուրգեն Արսենյանի որդին նախորդ տարի հայտնվեց մամուլի ու իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հերը միլիոնատեր է, տղան ավազակային հարձակում էր գործել իբր իրենց տան խոհանոցի աշխատողի նկատմամբ ու 20 հազար դրամ կորզել։ Պատկերացնո՞ւմ եք, միլիանատերը աշխատող է վարձում, որ իր տանը գործ անի, իր տղան էլ դանակ է քաշում վրան ու փողը վերցնում։ Եթե Նիկոլի կուսակցությունը նորմալ լիներ, Արսենյան Գուրգենը զավակի էդ պահվածքի համար ընդհանրապես ամոթու տանից դուրս չէր գա։ Սրանք դեպուտատ են սարքում։

Լկտիության պատճառն ամենաթողություն է․ դաբրո ունեն ամեն ինչ անելու ու անպատիժ մնալու։

Սա՛ է իրականությունը։ Հիմա կա՞ մեկը, որ էսքանից հետո պետք է համեմատի նախկինին ու ներկային ու ասի, թե սրանք լավն են։ Սրանք շատ անգամներով վատն են, ու ամենից վատը՝ ահավոր լկտի են, վախի զգացում չունեն։

Կարճ ասած՝ որ ասում ենք մեր երկիրն այլևս անվտանգ չէ, հենց սա՛ նկատի ունենք․ մեր երկիրը ոչ միայն անվտանգության խնդիր ունի թշնամու հետ, այլև ներսում․ պաշտոնյաները, նրանց հարազատները հիմա էլ ժողովրդի ջանին են կպել ու պոկ չեն գալիս։ Հաբրգածության ամենաբարձր նշաձողն են սահմանում ամեն օր։ Ու ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը ողջունում է բախումները, մարդասպանությունը, կրակոցները։ Ու սրան վերջ տալու փոխարեն, երկրի ժամանակավոր ղեկավարն ինքն է մուրճը ձեռքին թափահարում ու սպառնում։ Ի՞նչ տարբերություն Սյունիքի մարզպետի որդու, օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբոր ձեռքի զենքերի ու Նիկոլի ձեռքի չագուչի միջև։ Չէ մի չէ՝ օրենքի դիկտատուրա։ Ձեր դիկտատուրան պայմանավորված է ձեր նկատմամբ լոյալ լինելով․ դա՛ է ձեր նշած օրենքն էլ, սահմանադրությունն էլ։ Իսկ բարոյականության ու պատասխանատվության մասին էլ չխոսեմ, ինչպես երեսպաշտ եղել եք, այդպիսինն էլ կմնաք։ Որովհետև արժեք չունեք ձեր մեջ։

Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>