Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի անատոմիան. դրանցից 1.4 մլրդ-ը իրականում նոր վարկ է

Քաղաքագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի կառուցվածքին: Նա նշել է, որ 2,6 մլրդ եվրոյից 1,4 մլրդ-ը վարկային միջոցներ են:
 
«ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրոն ոգևորեց շատերին՝ առիթ հանդիսանալով ապագայի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար: Սակայն բավական է ուսումնասիրել տրամադրվող գումարի կառուցվածքը՝ հասկանալու համար, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում:
 
Այսպես, 2,6 մլրդ եվրոյից 1,4 մլրդ-ը վարկային միջոցներ են: Հիշեցնեմ, որ 2020 թ. դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 63,5%-ը: Հաշվի առնելով նաև այն, որ հայկական տնտեսության ՛՛աքիլլեսյան գարշապարը՛՛ շարունակում է մնալ պետական պարտքի ապարդյուն կառավարումը, պարզ է դառնում, որ դրա՝ 10 մլրդ ԱՄՆ դոլարին մոտեցնելը հղի է խորքային ճգնաժամով:
 
2,6 մլրդ եվրոյից մոտ 1 մլրդ-ը պետք է Հայաստան ուղղվի ներդրումների տեսքով: Ներդրումների արդյունավետության ապահովման համար հայկական կողմը պետք է տիտանական աշխատանք կատարի: Հաշվի առնելով գործող իշխանության անտի-տեխնոկրատ կեցվածքը՝ դժվար է պատկերացնել, որ այստեղ որևէ շոշափելի արդյունք կունենանք:
 
Մնացած 200 մլն եվրոն տրամադրվելու է դրամաշնորհի տեսքով՝ տարեկան 40 մլն եվրոյի չափով: Հիշեցնեմ, որ մինչև 2018 թ.-ը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը տարեկան կազմում էր 50 մլն եվրո:
 
Գումարենք այս ամենին ԵՄ կողմից ընտրվող եվրոպացի խորհրդատուների ու փորձագետների ահռելի մեծ հոնորարները, ու պատկերն ամբողջական է դառնում:
 
Սա ամենևին չի նշանակում, որ ԵՄ կողմից տրամադրվող միջոցները չեն կարող դրական արդյունքի հանգեցնել: Իհարկե, կարող են, սակայն միայն մի դեպքում՝ երբ միջոցներն ընդունող շահառու երկիրն ունի արդյունավետ ինտիտուտներ, տնտեսական երկարաժամկետ ռազմավարություն, տնտեսական զարգացման հստակ մոդել, պետական-մասնավոր կայուն ու արդյունավետ կապ», - գրել է Դավթյանը:
 
Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանում Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Փաշինյանը խոսել է ԵՄ-ը կողմից Հայաստանին հատկացվող դրամական միջոցներից:
 
«Շնորհակալ եմ: Իհարկե, կարող եմ ներկայացնել: Առաջին ուղղությունը փոքր և միջին բիզնեսին աջակցությունն է, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այդտեղ շատ կարևոր դեր ունի փոքր և միջին բիզնեսի նորարարությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն պարզապես աջակցելու ենք, այլ աջակցելու ենք փոքր և միջին բիզնեսի արդիականցմանը, նորացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը: Շատ կարևորում եմ, ինչպես արդեն նշեցի, կանանց տնտեսական ակտիվության և առաջնորդության քաջալերումը, որովհետև ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. նախկինում էլ այս թեմայի մասին խոսել եմ, մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, շատ կարևոր է, որ կանանց տնտեսական պոտենցիալը լիարժեք ներառվի երկրի տնտեսական զարգացման գործում:

Հաջորդ ուղղությունը, որը շատ կարևորում եմ, հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումն է: Այդտեղ նախնականորեն նախատեսվում է 80 մլն եվրոյի ծրագրեր իրականացնել: Այնտեղ էլ ամենատարբեր ենթակառուցվածքների, այդ թվում՝ գյուղատնտեսական, զարգացման մասին է խոսքը: Մենք նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հավաքագրել ենք առանցքային խնդիրներ՝ խմելու ջրի մատակարարման, արոտավայրերին հասանելիության, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ:

Կարծում ենք՝ հարավային շրջանները հատկապես տուրիզմի շատ մեծ պոտենցիալ ունեն, և այս ոլորտին նույնպես աջակցություն պիտի ցուցաբերվի:

Հաջորդ ուղղությունը՝ Հյուսիս- հարավն է, որը կրկին մեծ մասամբ կապվում է և՛ հարավային, և՛ հյուսիսային շրջանների հետ: Առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ և կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, ինչը չափազանց կարևոր է:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում: Եվ մենք մտածում ենք այս ուղղության մի հատվածը նույնպես ուղղել կրթությանը, որովհետև կրթությունը լավագույն միջոցն է: Մենք ծրագրերը ոչ ամբողջ ծավալով ենք համաձայնեցրել Եվրամիության հետ: Այսինքն՝ վեկտորալ ուղղությունն ենք առայժմ քննարկում: Գիտեք, որ շատ լուրջ ծրագրեր ունենք կրթության ոլորտում, մասնավորապես, դպրոցների, մանկապարտեզների կառուցման գործում: Կարևորում ենք նաև ջրամբարների կառուցման ծրագրերը:

Կարևոր եմ համարում այն, որ բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի՝ Կանաչ Երևանի և խելացի կառավարվող քաղաքի, մասնավորապես, երթևեկության ոլորտում կառավարմանը, մետրոպոլիտենի զարգացմանը, որտեղ Եվրամիությունը բավականին շոշափելի դեր է ունեցել, և այդ ուղղություններով մենք կշարունակենք համագործակցությունը:

Այժմ հետևյալ փուլում ենք. Եվրամիության կայացրած որոշումից հետո ինտենսիվ աշխատանք ենք իրականացնում: Արդեն իսկ, ըստ էության, պատրաստել ենք «ճանապարհային քարտեզ»-ի նախագիծը և համոզված ենք, որ ակտիվ կումունիկացիայի միջոցով այդ ծրագրերը պիտի առաջ տանենք: Այո, պիտի առաջիկա 4-5 տարվա ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ծրագրերն իրականացնենք, ինչը լուրջ խթան կդառնա Հայաստանի տնտեսական զարգացման համար», - ասաց նա:
 
Zham.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>