Հայաստանի հետ սահմանին նախատեսվում է կառուցել մինչև 700 կմ ռազմական նշանակության ճանապարհ. Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ներկայումս Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) շրջաններում ռազմական ճանապարհների կառուցման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը, փոխանցում է Tert.am-ը:
«Քելբաջարի և Լաչինի շրջաններում ռազմական ճանապարհների շինարարություն է իրականացվում: Այս ճանապարհների ընդհանուր երկարությունը մինչև 700 կմ է: Նման ճանապարհներ նախկինում չկային, այդ թվում` սահմանի ուղղությամբ»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքերով` Ադրբեջանը շատ բան ունի անելու (սահմանին) մինչև ձմռան սկիզբը: «Սա լայնածավալ աշխատանք է, այն մամուլում շատ չի լուսաբանվում: Սա հասկանալի է: Բայց ռազմավարական տեսանկյունից և մեր սահմանների ամրապնդման տեսանկյունից այդ ճանապարհները շատ կարևոր են»,- ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

