«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Եթե իրենց թվում է՝ կարող են մեր ընկերներին առևանգել և խոսել կառուցողական հարաբերություններից, սխալվում են

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին` խորհրդարան անցնելու առթիվ, և կառուցողական աշխատանքի կոչ արեց:

Hraparak.am-ը հետաքրքրվեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից, թե շնորհակալություն հայտնելո՞ւ են Փաշինյանին իրենց շնորհավորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանքը այդ շնորհավորանքին:

«Շնորհավորանքի արձագանքելու խնդիր չկա, որովհետև մենք ասել ենք, որ այս ընտրությունների արդյունքների հետ համաձայն չենք, և այս իշխանությունը, ըստ էության, վերարտադրվել է՝ օգտագործելով իր վարչական ռեսուրսները, բազմաթիվ ընտրակեղծիքների դեպքեր, համատարած բռնաճնշումներ, որը նաև շարունակվում է մինչ այս պահը»,-ասաց Սաղաթելյանը:

-Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց նաև համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի մասին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը սրան:

-Նախ պետք է արձանագրել, որ ատելության խոսքը քաղաքական դաշտ ներմուծել է վարչապետի պաշտոնակատարը: Անցնող երեք տարիներին շարունակական բռնության կոչեր հնչեցրել է հենց ինքը՝ փռեմ ասֆալտին, թաթիկներդ կտրեմ և այլն, ինքն էր մուրճը վերցրել և ընկել փողոցները, ինքն էր հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Հետևաբար՝ պետք է սկսի հենց իրենից, և այդ ամենի հասցեատերը մենք չենք: Մենք միշտ էլ դեմ ենք եղել ատելության խոսքի տարածմանն ու անցնող երեք տարիներին մշտապես խոսել ենք դրա կործանարար հետևանքների մասին:

-Նա նաև հայտարարեց, որ իր կուսակցությունը ԱԺ-ում և դրանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդդիմությանը հաշտության ձեռք է մեկնում, դուք պատրա՞ստ եք սեղմել այդ ձեռքը:

-Այս իմաստով՝ նրա այդ հայտարարությունն այն շարքից է, որ ասել մի բան, անել ամբողջովին մեկ այլ բան: Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ընկերներին առևանգել, մեր համակիրներին, աջակիցներին ձերբակալել, ճնշել, Արցախի մեծագույն մասը հանձնել թշնամուն, երկիրը կանգնեցնել աղետի եզրին ու գալ մեզ հետ խոսել կառուցողական հարաբերություններից, չարաչար սխալվում են: Այս պահին մեր ֆրակցիայի երկու պատգամավոր, ըստ էության, առևանգված է: Մյուս երկու քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը, ինչպես և դաշինքի մի շարք այլ անդամներ ու համակիրներ կա՛մ ձերբակալված են, կա՛մ հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից: Ուստի, Նիկոլ Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ՝ ազատ արձակեր բոլորին և դադարեցներ բռնաճնշումները, փակեր սոցցանցի՝ իր կամ իրեն սատարող օլիգարխների կողմից ֆինանսավորվող կեղծ էջերը, հրատապ կարգով փակեր նաև բոլոր այն անհայտ ու հայտնի կայքերն ու յութուբյան ալիքները, որոնք ամեն րոպե տարածում են բացարձակ կեղծ, մոլորեցնող ու պառակտիչ նյութեր: Բնականաբար, վերը թվարկվածը չի կարող կատարել այսօրվա ելույթի հեղինակը, քանի որ իր իշխանության հիմքերում ընկած է հենց այդ ամենը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>