Թուրքիան Իրանի հետ սահմանը հսկելու նպատակով գործի է դրել հատուկ նշանակության ջոկատներ ու անօդաչուներ
Դիտել նաև
Ինչ կտա Թուրքիայի որոշումը
Թուրքիայից Հայաստան այցելած լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանեց Երևան
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Թուրքիան Իրանի հետ պետական սահմանի շուրջօրյա պահպանման համար տեղակայել է մինչև 20 000 հոգանոց ռազմական անձնակազմ, ներառյալ հատուկ նշանակության ջոկատները, գրում է Anadolu գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:
Բացի այդ, սահմանի օդային տարածքում շուրջօրյա ռեժիմով աշխատում են անօդաչու թռչող սարքեր, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել անօրինական միգրանտների հոսքը:
Թուրքիայի և Իրանի սահմանը ներկայում մասամբ փակված է մոդուլային բետոնե բլոկերի պատով, որի երկայնքով տեղակայված են էլեկտրաօպտիկական սարքավորումներով աշտարակներ:
Աղբյուրը նշում է, որ միայն այս տարվա առաջին կեսին կանխվել է պետական սահմանը խախտելու 51 122 փորձ, 523 իրավախախտ բերման է ենթարկվել:

