Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը
15
Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Պատերազմ Արցախում
Հաջիևը թքեց Փաշինյանի դեմքին․ Բորիս Մուրազի Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան». քաղաքագետ Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն արդեն մշակութային դաշտում Ցեմենտի գինը կտրուկ թանկացել է. բազմաթիվ ընկերություններ ստիպված կանգնեցրել են շինարարությունը. ահազանգ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Ալիևի օգնականը ծաղրում է Հայաստանին, հայ ժողովրդին. Բադալյան Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին «Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում Քրեակատարողական հիմնարկում գտնված որևէ րոպեի համար չեմ փոշմանել․ Ռուբեն Մխիթարյան Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի, չկա այլալեզու որևէ տառ անգամ. Համլետ Պետրոսյան Կառավարության անդամի երդման նոր տեքստից մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել. Կարապետյան Վաղն էլ կարող են ասել՝ Մատենադարանը քшնդենք, որովհետև պшտերшզմ կլինի. Տիգրան Աբրահամյան Ռոբերտ Քոչարյանը մենախցում է. Փաստաբան Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շղարշի ներքո. Արամ Առաջին Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի, Տաթևիկ Սողոյանի ասուլիսը Հաջիևի գամբիտը. Հայկ Դեմոյան Ազգային ժողովի քառօրյա նիստը Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ

Հիմա ներդրումները հորդո՞ւմ են, թե՞ չեն հորդում

168.am-ը գրում է․

«Իշխանություններն այս տարի համառորեն հետաձգում են ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալների հրապարակումը։ Տարին կիսվեց, նոր բարեհաճեցին հրապարակել առաջին եռամսյակի արդյունքները։ Նախկինում նման բան չէր լինում, հիմա սովորական երևույթ է դարձել։

Տրամաբանական չէ, երբ հուլիսին նոր հրապարակում են ներդրումների վիճակագրությունը՝ առաջին եռամսյակի վերաբերյալ։ Բայց սա է։

Երբ ցուցանիշները քիչ թե շատ դրական են, շտապում են օր առաջ հայտարարել այդ մասին։ Բայց երբ այն չեն, խուսափում են այդ մասին խոսել։

Օրինակները շատ են. անցած տարի բյուջեի հարկային մուտքերը կրճատվում էին, ծպտուն չէին հանում։ Այս տարի աճում են, կարևոր չէ, թե ինչի արդյունքում, չեն սպասում նույնիսկ ամիսն ավարտվի, նոր հայտարարեն այդ մասին։

Չեն ուզում ընդունել, որ դրանով իրականությունը չի փոխվում, ինչ կա՝ կա։ Ներդրումների վիճակագրությունը 1 թե 2 ամիս ուշ կհրապարակեն, դրանով ներդրումների իրական ծավալները ո՛չ կավելանան, և ո՛չ էլ կպակասեն։ Դրանով չի որոշվում՝ ներդրումները հորդո՞ւմ են, թե՞ չեն հորդում։ Կապ չունի՝ ինչ մեկնաբանություններ կանի Էկոնոմիկայի նախարարը։ Հավանաբար շատերը դեռ հիշում են նրա սրտաճմլիկ գրառումներից մեկը։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2 տոկոս, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6 տոկոս։

Երկնիշ տնտեսական աճը, իհարկե, լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում։

Ձեր խոնարհ ծառա»,- գրել էր Վահան Քերոբյանը։

Մինչև ներդրումների հորդալ-չհորդալուն անդրադառնալը, ասենք, որ նախարարի այս գրության հաջորդ իսկ ամսում, շինհրապարակի վերածված Հայաստանում շինարարությունը դադարեց աճել, այն էլ՝ նախորդ տարվա խորը անկումից հետո, իսկ գյուղատնտեսությունը բախվեց երաշտի ու ոռոգման ջրի հետ կապված խնդիրների հետ։ Գյուղացու բերքը չորանում է, մարդիկ մեծ վնասներ են կրում, իսկ ջուր չկա։

Սա՞ է այն «մասշտաբային օժանդակությունը», որը «վայելում է գյուղատնտեսությունը»։

Հիմա ներդրումները, որոնք, ըստ նախարարի, հորդում են։ Պաշտոնական տվյալներով, առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 117 մլն դոլար։ Իրականում դրանք ներդրումներ էլ չեն, որովհետև այդ թվի մեջ ներառված են նաև վարկերը, փոխառությունները և այլն։

Տնտեսության համար շատ ավելի կարևոր են ուղղակի ներդրումները։

Իսկ ի՞նչ ունենք ուղղակի ներդրումների առումով։

Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին երեք ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 36 մլն դոլար։

Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների ու մարումների տարբերությունն է։

Եթե սա նշանակում է, որ ներդրումները հորդում են, ուրեմն նախարարը ճիշտ է ասում։

Բայց միայն սա չէ. կա նաև այլ վիճակագրություն, որը շատ ավելի տխուր ներդրումային պատկեր է արձանագրել։ Խոսքը ներդրումների մաքուր պաշարների մասին է։

Պաշտոնական վիճակագրությունն վկայում է, որ մեր տնտեսության մեջ եղած օտարերկրյա ուղղակի ներդումների մաքուր պաշարները վերջին երեք տարիներին անընդմեջ կրճատվել են։ Եթե 2019թ. առաջին եռամսյակում դրանք կազմել էին 2 տրիլիոն 257 մլրդ դրամ, ապա այս տարի կազմել են 2 տրիլիոն 25 մլրդ դրամ։ Այսինքն՝ ավելանալու փոխարեն՝ կրճատվել են 232 միլիարդով։ Կրճատում է տեղի ունեցել ոչ միայն՝ անցած, այլև՝ այս տարի։

Եթե անցած տարի դա դեռ կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով համավարակն ու կիրառված սահմանափակումները, ապա ի՞նչ ասել այս տարվա մասին։

2021թ. առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների մաքուր պաշարները կազմել են 2 տրիլիոն 25 մլրդ դրամ՝ անցած տարվա առաջին եռամսյակի 2 տրիլիոն 99 միլիարդի դիմաց։ Դրանք կրճատվել են 74 միլիարդով։ Դեռ չհաշված փոխարժեքի ազդեցությունը։

Վիճակագրությունը՝ վիճակագրություն, բայց իրականում էլ ակնհայտ է, որ ներդրումային իրավիճակը Հայաստանում անմխիթար է։ Չկա նպաստավոր մթնոլորտ ու բարենպաստ միջավայր՝ ներդրումներ կատարելու համար։ Ինչքան էլ փորձ արվի տպավորություն ստեղծել, որ ներդրողները չեն վարանում գալ ու ներդրումներ կատարել Հայաստանում, դրան անհնար է հավատալ։ Անգամ նախկինում ներդրողները չէին վստահում մեր ներդրումային միջավայրին։ Հիմա առավել ևս անիմաստ է խոսել այդ մասին։

Երկիրը, որն ունի անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ ու չի կարողանում պաշտպանել իր սահմանները, ինչպե՞ս կարող է գրավել ներդրողներին։ Այդպիսի երկիր կապիտալ ոչ միայն չի գալիս, այլև փախչում է։

Դեռ չհաշված այն խնդիրները, որոնք վերջին տարիներին իշխանությունները հարուցել են ներդրողների նկատմամբ։

Այսօր արդեն միջազգային դատարաններում գտնվում են 1,5 մլրդ դոլարի հասնող դատական հայցեր, որոնք կախված են Հայաստանի վրա։ Դրանք հարուցվել են ներդրողների կողմից, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Լիբանանը, Արաբական Միացյալ ուղերում, որտեղ բախվել են խնդիրների հետ ու վնասների փոխհատուցում ստանալու ակնկալիքով՝ դիմել են միջազգային արբիտրաժ։Էմիրությունները և այլ երկրները։ Նրանք ներգրավված են եղել տնտեսության տարբեր ճյ

Սա է իրականությունը։ Ու դա նշանակում է, որ այս իշխանությունները ոչ միայն չեն կարողացել ստեղծել նպաստավոր պայմաններ՝ մեր երկիր ներդրումներ բերելու համար, այլ խնդիրներ են հարուցել գործող ներդրումների համար։ Երեք տարի է՝ ի վիճակի չեն որոշել՝ թույլատրելո՞ւ են Ամուլսարի ծրագրի իրականացումը, թե՞ մերժելու են։ Այդքանը քիչ է, քաղաքական նպատակներով՝ հիմա էլ հանքարդյունաբերության ոլորտի մեկ այլ ընկերության գործունեության համար են խոչընդոտներ ստեղծում։ Խոսքը «Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասին է։ Ուզում են խլել մարդկանց սեփականությունը։

Այսքանից հետո հույս ունեն, որ ներդրումներ պիտի արվեն Հայաստանում։ Այն էլ՝ առկա անվտանգային խնդիրների ու անորոշությունների, արտաքին ու ներքին լարվածության, համատարած հիասթափությունների ու մտահոգությունների պայմաններում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>