«Ալֆան» ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանին բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր. Տեսանյութ
Դիտել նաև
«Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը». Ոսկան Սարգսյան
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
«Հունիսի 7-ին ձեզ քվե տվողները քվե են տալու Իլհամ Ալիևին». Ոսկան Սարգսյան
ԱԱԾ փոխգնդապետ Արամ Գասպարյանն ա՝ Ալֆայի Չիկոն։ Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ով անցավ ողջ պատերազմը՝ ստանալով հրազենային վիրավորում պարանոցի հատվածում, և միայն հրաշքով ողջ մնաց։ Չնայած առողջական խնդիրներին, մի քանի լուրջ վիրահատությունների՝ թե Ապրիլյան ու թե վերջին պատերազմի առաջին օրերից եղել է Արցախում։ 20 տարի ծառայել է Ազգային անվտանգության ծառայությունում, կանգնած է եղել հայկական «Ալֆա» ջոկատի կերտման ակունքներում։ Պարգևատրվել է
«Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով: Թոշակի անցնելուց հետո աշխատում է ԶՊՄԿ-ում՝ որպես անվտնագության դեպարտամենտի ղեկավար։ Այսօր «Ալֆան» նրան բերման է ենթարկում՝ առանց որևէ պատճառի կամ բացատրության՝ փաստացի կատարելով քաղաքական պատվեր։
Լրագրողը հարցնում է՝ ինչի՞ համար են Ձեզ տանում, ժպտալով ասում ա եսիմ, երևի կարոտել են նախկին կոլեագներս:
Հ.Գ. երկերոդ նկարը արցած է վիրավորումից կարճ ժամանակ անց։

