«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

«Իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում այն գործիչների հետ, ովքեր իրեն դեմ են արտահայտվել․ սա քաղաքական ահաբեկչություն է». Ավետիք Իշխանյան

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ սկսվեցին հետապնդումներ։ Մասնավորապես՝ Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի սկսեցին կալանավորել՝ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, որոնք «Հայաստան» դաշինքի անդամներ են, ինչպես նաև Որոտանի համայնքապետ Սուրն Օհանջանյանին և Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին։ Ավելին՝ դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է մուտքագրել Սիսիանի և Գորիսի համայնքապետերին կալանավորելու վերաբերյալ, նրանք նույնպես «Հայաստան» դաշինքի անդամներ են։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս գործընթացներին, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում իրավական գործընթացներից, իրավունքից և օրենքից խոսելն ավելորդ է։

«Այդպիսի հարցեր Հայաստանում այսպես չպետք է քննարկվեն։ Անկեղծ, երբ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների անօրինականությունների հետ կապված դիմում են տարբեր իրավապահ մարմինների՝ դատախազություն, քննչական մարմիններ, սա ինձ մոտ քմծիծաղ է առաջացնում, քանի որ Հայաստանում այդ բոլորը կառույցները ենթարկվում են մեկ մարդու և կատարում են այդ մարդու հրահանգները։

Հայաստանում ոչ թե գործում են օրենքով, այլ ուղղակի հրահանգ են կատարում, ցանկացած քրեական գործի հարուցում, կալանավորում ու ձերբակալում պետք է կոնկրետ դիտարկել այդ համատեքստում։ Իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարը քաղաքական հաշվեհարդար է տեսնում բոլոր այն գործիչների հետ, ովքեր իրեն դեմ են արտահայտվել, հատկապես այն մարդկանց հանդեպ, որոնք տեղերում ունեն որոշակի իշխանություն»,- նշեց իրավապաշտպանը։

Ավետիք Իշխանյանի խոսքով՝ իշխանությունը զավթած վարչապետի պաշտոնակատարի թիրախում են հայտնվել այն համայնքապետերը, ովքեր համարձակվել են քաղաքական տեսակետից նրան ընդդիմանալ։ Այդ պաշտոնակատարի համար բացարձակապես կապ չունի, թե այդ համայնքապետերը առհասարակ իրենց  գործունեության մեջ անօրինականություններ թույլ տվե՞լ են, թե՞ ոչ։

«Նա ուղղակի հրահանգ է տալիս իրեն կից կառույցներին՝ քննչական մարմիններին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, որ այդ մարդկանց ուղղակի պետք է բռնեն, ինչ ուզում է անեն, քրեական գործ հարուցեն։ Եվ այդ իրավապահները սկսում են, այսպես ասած, հորինել այդ քրեական գործերը։

Մի հայտնի խոսք կա, որը բազմիցս ասել եմ՝ երբ Հայաստանում որևէ պետական պաշտոնյա՝ լինի համայնքապետ, դատավոր, ընդդիմադիր կեցվածք է բռնում, համոզված եղեք՝ նա կոռուպցիոն գործարքների և այլնի մեջ չի եղել, որովհետև նա շատ լավ գիտի իշխանության հոգեբանությունը, հատկապես այսօրվա իշխանության, որ եթե դույզն-ինչ իր մոտ խախտումներ եղած լինեն, ապա այդ ամենը կկոտրվի նրա գլխին։ Տվյալ դեպքում Մեղրիի նախկին համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը դրա վառ օրինակն է։ Սա քաղաքական ահաբեկչություն է, այստեղ պետք է ուղղակի ոտքի կանգնել ու թույլ չտալ հետագա անօրինականությունները»,- եզրափակեց Ա. Իշխանյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>