Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Մեկ օր ավել դատավորի լիազորությունները կասեցված չպետք է լինեն. Արամ Օրբելյան. Տեսանյութ

«Սահմանադրությունը որոշակի երաշխիքներ է տալիս տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, տրվում են, որպեսզի տվյալ անձինք կարողանան իրականացնել իրենց գործառույթները: Դրանք տրվում են նրա համար, որ իշխանության տարբեր ճյուղեր, լինի գործադիր թե օրենսդիր, չկարողանան անհարկի միջամտել նրանց աշխատանքներին: Տվյալ դեպքում որևէ ենթադրյալ հանցագործություն կատարելու համար Ռուբեն Վարդազարյանին առաջադրվել է մեղադրանք, և գլխավոր դատախազը որոշել է այս դեպքում չդիմել ԲԴԽ, ինչն օրենքի խախտում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:

Ըստ փաստաբանի՝ գլխավոր դատախազը գտել է, որ այս դեպքում խնդիրը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի լիազորությունների իրականացման հետ, և համապատասխանաբար սկզբում հարուցել է քրեական գործ՝ հստակ նշելով Ռուբեն Վարդազարյանի նույնականացման տվյալները, ապա առաջադրել է մեղադրանք:

«Մենք բողոքարկել ենք այդ երկու որոշումներն էլ՝ և գործ հարուցելու, և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Երբ մենք բողոքարկել ենք համապատասխան ակտը, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում է ընդունել առ այն, որ տվյալ դեպքում խախտվել են Ռուբեն Վարդազարյանի իրավունքներն ու օրինական շահերը, և այն պետք է վերացվի, այսինքն՝ գլխավոր դատախազը պետք է վերացնի մեղադրանք առաջադրելու որոշումը, որովհետև այդ որոշումն առանց ԲԴԽ համաձայնության՝ չէր կարող առաջադրվել: Սա ըստ էության նշանակում է, որ գործը պետք է փակվի»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանը նշում է, որ դատարանում դատախազությունն այն միտքն է առաջ քաշել, թե չի վստահում ԲԴԽ-ին, ինչը, սակայն, փաստարկ չէ, որովհետև այդ դեպքում պատասխանող կողմն էլ իրենց կարող է չվստահել:

«Նախագահող դատավորն իր որոշմամբ ասել է՝ չի կարող լինել կառուցակարգ, որ գլխավոր դատախազն ինքը որոշի՝ հաղթահարե՞լ է, թե՞ չի հաղթահարել գործառութային անձեռմխելիությունը: Առնվազն այն դեպքերում, երբ դատավորը գտնում է, որ գործընթացն առնչվում է իր՝ որպես դատավորի գործունեությանը, պարտադիր է ԲԴԽ դիմել»,- ասաց փաստաբանը:

Արամ Օրբելյանի խոսքով՝ իրենք դատարանի բավականին մեծ ծավալի, մոտ 30 էջանոց հավելված են ներկայացրել, որտեղ հստակ երևում է, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ գործի հարուցումն ու ամբողջ գործընթացն ունեն քաղաքական ենթատեքստ և կապված են նրա՝ որպես դատավոր, ԲԴԽ նախագահ և անդամ, գործունեության հետ:

«Այս ամբողջ հավելվածը ներառում է նյութեր՝ սկսած դատարանների շրջափակումից, թող ներեն դատավորները, մինչև «վնգստացող» և այլ ձևակերպումներ, և ավարտվում են Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ներկայացման ժամանակ հարցադրումներով, երբ իշխող ուժի առնվազն 5-6 պատգամավորները, երբ այդ ժամանակ չկար հարուցված քրեական գործ, հարցադրում էին անում՝ իսկ Դուք հրաժարական կտա՞ք, եթե պարզվի, որ ինչ-որ գործով խոչընդոտել, միջամտել կամ հորդորել եք դատական ակտ կայացնելուն: Սա ուղղակիորեն այն ձևակերպումն էր, որը հետագայում տեղ է գտել մեղադրանքի մեջ և որը չունի հստակություն, որովհետև հորդորելն ու խնդրելը միաժամանակ տեղի չեն ունենում: Ակնհայտորեն, սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը տեղյակ է եղել հարուցված քրեական գործի մասին: Դրա մասին է խոսում նաև այն, որ դատավորը հաղորդումը ներկայացրել է 6 ամիս հետո այդ գործը վարելուց, և այն բանից հետո, երբ ինքն արդեն դադարել է լինել դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել, եթե դատախազությունը գտնում է, որ կա հանցագործություն, պետք է դիմել ԲԴԽ:

Փաստաբանը նշում է, որ անկախ նրանից, դատախազությունը կբողոքարկի՞ դատական ակտը, թե՞ ոչ, նա պարտավոր է վերացնել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:

«Դատական ակտը կայացվել է մայիսի 31-ին: Գլխավոր դատախազը պարտավոր էր այդ կամ հաջորդ օրը վերացնել իր որոշումը: Խնդրեմ, բողոքարկեք, բողոքը կբավարարվի, կստացվի՝ ճիշտ եք եղել, այդ ժամանակ վերացրեք ձեր վերացնելու որոշումը: Դա է պնդում Քրեական դատավարության օրենսգիրքը»,- ասաց փաստաբանը:

Արամ Օրբելյանը հույս ունի, որ բոլոր այն դեպքերում, երբ չի կատարվում դատական ակտը, փաստաբանները կամ նրանց պաշտպանյալները կդիմեն փոխհատուցում ստանալու պատճառով, որպեսզի քաղաքացիները գիտակցեն, որ իրենք ընտրել են իշխանություն, և երբ այդ իշխանությունը սխալներ է գործում, դրանք փոխհատուցվում են բոլորիս գրպանից:

«Երբ մենք հասկանանք, երբ ամեն սխալի համար բոլորս ենք վճարում, մենք արդեն ոչ չարախինդ կերպով կմոտենանք դատախազության կայացրած ամեն որոշմանը»,- ասաց Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ Ռուբեն Վարդազարյանն արդեն իսկ դիմել է ԲԴԽ՝ կցելով համապատասխան դատական ակտը:

«Պետք է լինի ԲԴԽ-ի արձանագրող որոշումը, ինչը, կարծում եմ, ԲԴԽ-ն սեղմ ժամկետում կտա այն մասին, որ քրեական հետապնդումն այս պահին արդեն ոչ իրավաչափ է: Մեկ օր ավել դատավորի լիազորությունները կասեցված չպետք է լինեն»,- ասաց Արամ Օրբելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>