Ազատման դիմում եմ ներկայացրել. Արման Խաչատրյան
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:
Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am –ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:
Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:
Շնորհավորում եմ նաև մեր գեղեցկուհի գործընկերուհուն՝ Լիլիթ Շաբոյանին պետական ծառայության անցնելու կապակցությամբ:
Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյան»։
Հ.Գ. Հիշեցնենք, որ օրերս «Հրապարակ»-ը գրել է, որ Բարձրագույն դատախան խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն այնքան է ոտքը պնդացրել, որ արդեն սեփական թիմն է ձեւավորում:
Ջհանջիրյանը, մեր տեղեկություններով, Factor.am կայքի լրագրող Լիլիթ Շաբոյանին առաջարկել է դառնալ իր մամուլի խոսնակը:

