«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ովքե՞ր են և ինչո՞վ են հայտնի պարգևատրվածները

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա կապակցությամբ, մի շարք կոչումներ է շնորհել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Պարգևատրվածների ցանկը շատ ուշագրավ է։

Եվ այսպես՝

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Սարգիս Հովհաննիսյանը մեկ բանով է հայտնի՝ քացով խփում էր ցուցարարին։ Այդ մասը տեսագրվել էր․ մամուլը դիմել էր ԱԱԾ-ին, պատասխանել էին, թե տեսանյութը կուսումնասիրեն և քայլեր կձեռնարկեն։ Տեսանյութը ուսումնասիրեցին, համոզվեցին, որ նման բան արել է և տվեցին գեներալի կոչում։

Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Նա համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը: Ուշագրավ է, որ նա անձամբ խուսափում է հայտնել թե ինչպես են գոյացել ամուսնու դրամական միջոցներն ու ունեցվածքը, որը բավականին պատկառելի է։ Նրա ամուսինը 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել: Գույքի ձեռք բերման օրինականությունը քննարկման առարկա չի դարձել:

Սրբուհի Գալյանի անունն այդ պաշտոնում շրջանառվեց բավականին հնչեղ կերպով, երբ պարզ դարձավ, որ պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա է նրա համար ձեռք բերվել՝ ծառայողական նպատակով: 50 մլն դրամ էլ տվել էին, որ առանձին նստավայր ունենա։

Մյուս պարգևատրվածը ՀՀ գլխավոր դատախազի մյուս տեղակալն է՝ Գևորգ Բաղդասարյանը, որին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գևորգ Բաղդասարյանն անուրանալի ծառայություն է մատուցել այս իշխանությանը ու միանգամայն հասկանալի է, թե ինչպես եղավ, որ նա պաշտոնեական առաջխաղացումներ ունեցավ։ Նա ատամներով պաշտպանում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական գործը։ Դա մի գործ էր, որը հենց մտավ ՍԴ, անմիջապես ճանաչվեց հակասահմանադրական՝ անգամ Նիկոլ Փաշինյանի փոխած ՍԴ-ում։ Կոչումներն ու պաշտոնը դիտում ենք փոխհատուցում այն մասնագիտական մինուսի համար, որ գրանցել է Գևորգ Բաղդասարյանն այս գործի շրջանակներում։ Չէ՞ որ պրոֆեսիոնալը ի սկզբանե կհրաժարվեր մտնել հակասահմանադրական բեռի տակ, իսկ եթե ստիպված է եղել, ուրեմն ՍԴ որոշումից հետո ինքը անմիջապես կհրաժարվեր մեղադրանքից, հրաժարական կտար, ոչ թե կընկներ սար ու ձոր։

Բայց ոչ, դատախազությունը շարունակում է նույն գործելաոճը, ու Գևորգ Բաղդասարյանի նոր կոչումը նշանակում է, որ դեռ անելիք ունի։ Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։ Մարդը պաշտոնեական սանդուղքով առաջ է գնում։

Դատարանի դահլիճում կոկորդ էր պատռում, թե Շուշին հանձնող չէ, մունաթ էր գալիս, թե Շուշիի ազատագրման օրը ազատագրողներին դատելով չի նշանակում, թե ազատագրման համար են դատում։ Այնինչ, ի սկզբանե հասկանալի էր, որ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին մեդարյալի աթոռին նստացնելը Արցախը թշնամուն հանձնելու թատրոնի առաջին արարն էր։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Արմեն Աբազյանի պաշտոնավարումը հատկապես կապիտուլյացիայից հետո խիստ անհասկանալի է։ Պատերազմից հետո նա մի քանի անգամ գաղտնիության պայմաններում հանդիպել է Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի հետ, բայց անհասկանալի է, թե ինչ հարց է լուծվել, որովհետև եթե թեման գերիների վերադարձն էր, Աբազյանը գոնե մեկ գերի չի կարողացել բերել։ Բայց նա գրանցել է մեծ ձախողումներ։

Մայիսի 12-ից Հայաստանի տարածքում են 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորներ․ արդեն երկու ամիս՝ մեր երկրից դոեւրս չեն գալիս, ամրացել են, խրամատներ են փորել, ապրում են մեր տարածքում։ Սա նաև ԱԱԾ պետի ձախողումն է։

Հաճախ ենք տեղեկանում, որ ադրբեջանցիներն առևտուր են անում Հայաստանի տարբեր խանութներում, մայրաքաղաքում լսում ենք ադրբեջաներեն խոսակցություններ։ Կան բազմաթիվ կասկածներ, որ Հայաստանը լցված է ադրբեջանցի գործակալներով։ Հայաստանում կան հատվածներ, որոնք վերահսկում են ադրբեջանցիները, և այդ տարածքներից կարող են ադրբեջանցիներ ներթափանցել մեր երկիր։

Եվ բնականաբար՝ խիստ անհասկանալի է ԱԱԾ տնօրեն Աբազյանին գեներալի կոչում տալը։

Փաշինյանի մանկության ընկերը՝ Վահե Ղազարյանը, ոստիկանության գեներալ-մայորի կորչում է ստացել։

Վահե Ղազարյանը միքանի բանով է հայտնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է 1500 ոստիկան, որպեսզի նա 200 մետր ճանապարհ կտրի և, ասենք, կառավարության շենքից գնա սոցապնախարարության շենք։ Վահե Ղազարյանն աչքի ընկավ նրանով, որ ոստիկանների համազգեստը հանում էր և սովորական քաղաքացիական հագուստով ուղարկում Նիկոլի միտինգին՝ մասովկա ապահովելու։ Երևանից ոստիկաններին ուղարկում էր Սյունիք՝ քվեարկելու։ Արդյո՞ք դրանց համար գեներալի կոչում են տալիս։ Իսկ գուցե նրա համար, որ մեր երկրում ամենաթողությունն այնքան շատ է, որ օր ու մեջ զենքով հա՞րց են լուծում, Երևանի կենտրոնում մա՞րդ են սպանում։

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը գեներալ-մայորի կոչում է ստացել: Այդ մարդու անունը համացանցում փնտրելիս միայն սկանդալներ ենք կարդում։ Օրինակ՝ կարդում ենք, որ Գյումրիում հունվարի 15-ին Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան է կազմակերպել՝ Անդրանիկ Քոչարյանի հետ միասին։ Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել էին, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Գրում են, թե Աշոտ Զաքարյանը էլի Անդրանիկ Քոչարյանի հետ զբաղվում էր եռաբլուր Նիկոլի երթը մարդաշատ դարձնելու համար՝ այն մարդկանց ստիպելով մասնակցել, որոնք ինչ-որ խախտումներ են թույլ տվել մարտադաշտում։

Սա՛ է այսօրվա պարգևատրումների պատկերը, պարգևատրվում են ձախողակները, պաշտոնյաներ, որոնք իրենց ոլորտներում զբաղված են եղել պետականաքանդ գործունեությամբ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ Սահմանադրության հերն անիծողները պարգևատրվեցին Սահմանադրության հիման վրա։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>