«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում. «սիբիրյան խոցը» գյուղում աժիոտաժ է առաջացրել

Շիրակի մարզի Իսահակյան գյուղում «սիբիրյան խոցի» հետքերով բժիշկները տնետուն են գնում, հավաքում մորթած միսն ու հրկիզում: Այս կերպ են պայքարում գյուղում այս վտանգավոր հիվանդության դեմ, որը տարիներ շարունակ վերացված էր: 

Ինչպես հայտնի է, 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։ Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նոր մանրամասներ հաղորդեց վարակվածների մասին.

«Հունիսի 30-ին «սիբիրյան խոցի» ախտորոշմամբ  հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1–ին,  ևս մեկ տղամարդ ու կին։ «Սիբիրյան խոցով» վարակվածները միջին տարիքի են եղել՝ 35, 40, 45 տարեկան: Հիվանդանոց տեղափոխվածները անասուն մորթողները, դրանց միսը մշակողներն ու գնողներն են եղել»,- ասաց համայնքապետը:

Վերջինս ընդգծեց, որ այսօր այցելել է հիվանդանոց՝ իմանալու «սիբիրյան խոցով» վարակվածների առողջական վիճակը. «Բնակիչների մարմնի տարբեր հատվածներում «սիբիրյան խոցեր» են առաջացել։ Նրանց վիճակն այս պահին միջին ծանրության է»,- ընդգծեց Արտավազդ Արսենյանը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է արդյոք՝ «սիբիրյան խոցով» վարակման դեպքերը շատանան Արտավազդ Արսենյանը պատասխանեց, որ հակառակ կարծիքին է. «Ես կարծում եմ, որ վարակման դեպքերը լրիվ կվերանան գյուղում, քանի որ երեկ էլ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է: Հիմա եթե, դրանք 3 օրվա ընթացքում անկեցին, ուրեմն տվյալ հիվանդությունն ունեն, եթե 3 օր լրացավ ու ոչ մի անասուն չանկեց, ուրեմն ամեն ինչ նորմալ է»,- նշեց գյուղի վարչական ղեկավարը:

Նա վստահեցրեց, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանվում են, բժիշկների հատուկ խմբեր են ձևավորվել, որոնք տնետուն են գնում. «Պարտադիր կերպով բոլոր կանոններին հետևում ենք, ովքեր մորթած միս են տարել տուն, բոլորը հավաքել ենք ու հրկիզել: Հուսանք, որ այս վիրուսը գյուղից շուտ կհեռանա»,- ասաց Արտավազդ Արսենյանը:

Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը հուլիսի 1-ին՝ առավոտյան, ինքնասպան է եղել։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>