«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Իլհամ Ալիևի զարմուհին փողերի լվացման միջոցով Ադրբեջանից 14 մլն ֆունտ է տեղափոխել Բրիտանիա. Evening Standard-ի բացահայտումը

Բրիտանական դատարանը բացահայտել է «Ադրբեջանական լվացքատան» միջոցով 14 մլն ֆունտ ստերլինգ անօրինական գումար Միացյալ Թագավորություն բերած զույգի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը բավարարել է բրիտանական Evening Standard պարբերականի հայցը, ինչի արդյունքում պարզվել է, որ Իբիցայում երեկույթների կազմակերպմամբ զբաղվող Իզատ Խանիմ Ջավադովան, ով որպես դիջեյ ներկայանում է Միքայելա Ջավ կեղծանվամբ, և նրա ամուսին Սուլեյման Ջավադովը սերտորեն կապված են Ադրբեջանի ղեկավարության հետ:

Մասնավորապես, Ջավադովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհին է՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի եղբոր՝ Ջալալ Ալիևի աղջիկը: Նա Լոնդոն է ժամանել առնվազն տասը տարի առաջ և կարողության շնորհիվ կարողացել է վիզա ստանալ:

Միացյալ Թագավորության Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) մեղադրում է զույգին Լոնդոնում իրենց կյանքը ֆինանսավորելու նպատակով հանցավոր գումարներ օգտագործելու մեջ: Այժմ գործակալությունը փորձում է կասեցնել նրանց մի քանի միլիոնանոց բանկային հաշիվները: Այն հայտնել է դատարանին, որ գումարները լվացվում են Բրիտանիայում, որտեղ հասնում են գործարքների ու փոխանցումների բարդ ցանցի միջոցով՝ կոծկելով դրանց ստացման իրական ապօրինի աղբյուրները:

Զույգի սեփականությունն են համարվում մի քանի միլիոն ֆունտ արժեցող տներ ու բնակարաններ Լոնդոնում, վիլլա և լյուքս դասի բնակարան Իբիցայում, ինչպես նաև Ադրբեջանում գույքի ծավալուն պորտֆել: Հայտնի է նաև, որ Ադրբեջանի նախագահի զարմուհին Լոնդոնում հիմնել է մի կազմակերպություն, որը զբաղվում է քաղաքում երեկույթների, ինչպես նաև իսպանական Իբիցայում տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ:

Զույգը մինչ օրս հերքել է իր դեմ ներկայացված մեղադրանքներն ու համոզել դատարանին գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հակառակ պարագայում իրենց հեղինակությանը մեծ վնաս է հասցվելու: Սակայն Evening Standard-ը, երկու տարի շարունակվող դատական գործընթացներից հետո, կարողացել է հասնել նրանց ինքնության բացահայտմանը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում սկսվելու են դատական լսումները, որի շրջանակում Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը փորձելու է բռնագրավել Coutts, Barclays, Lloyds, Metro Bank և Santander բանկերի հաշիվներում զույգին պատկանող շուրջ 6.5 մլն ֆունտ ստերլինգը:

Իլհամ Ալիևի զարմուհին և նրա ամուսինը քննիչներին ասել են, թե այդ գումարները գոյացել են Ադրբեջանում իրենց սեփականությունների վարձակալության արդյունքում: Սակայն Հանցագործությունների դեմ պայքարի ազգային գործակալությունը դատարանին տեղեկացրել է, որ իրենց համոզմամբ՝ գումարների իրական աղբյուրը կոռուպցիան է, և որ ոչ մի իրական եկամուտ չի համապատասխանում այն մեծ գումարներին, որոնք ուղարկվում են Լոնդոն:

Դատարանը քննելու է ապացույցները, համաձայն որոնց՝ Ջավադովները 2007-2018 թվականներին Մեծ Բրիտանիայի իրենց հաշիվների վրա գումարներ են ստացել «Ադրբեջանական լվացքատան» ծառայությունների միջոցով: Դատական փաստաթղթերում նշվում է, որ Ջավադովների հաշիվներին գումարներ են փոխանցվում 21 կազմակերպությունների կողմից, որոնք տեղակայված են Սեյշելներից ու Մարշալյան կղզիներից մինչև անգլիական Փորթերս Բար քաղաք, ինչպես նաև Էստոնիայում և Լատվիայում գտնվող բանկերից:

Այդ ընկերություններից վեցը պարզվել են, որ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած հանցավոր սխեմայի մաս են կազմել, որի շրջանակում հսկայական գումարներ են դուրս բերվել Ադրբեջանից՝ կառավարող էլիտայի՝ Ալիևիների ընտանիքի անձնական բարօրությունն ապահովելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>