Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով
Դիտել նաև
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
«Եթե ձեր «իդեալը» հանկարծ անցնի, կհանդիպենք գաղթի ճամփին». Դավիթ Ամալյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր։ Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ․, սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում։ Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով։ Հատկապես ոգեւորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք։
Անհամեմատ հանգիստ են Արփինե Հովհաննիսյանի բերածները, որոնք կարծում են, որ իրենց ձեռք չեն տա։ Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանին առաջ մղողներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է եղել։ Հովհաննիսյանի հետ նույն օրը հեռացել են նրա օգնական-խորհրդականները՝ 6-7 հոգի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

