Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը ոչ բոլոր քարտեզներն է իրեն հանձնել: Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
«Միայն Աղդամի շրջանում տեղակայված է եղել 97 000 ական: Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի ականների քարտեզը, մինչդեռ մյուս շրջաններում կան հարյուր հազարավոր ականներ: Հայաստանը հրաժարվում է մեզ վերադարձնել այդ քարտեզները: Պատերազմի ավարտից ի վեր մեր՝ շուրջ 30 քաղաքացիներ ականի պայթյունի հետևանքով մահացել են, ավելի քան 100 մարդ վիրավորում է ստացել»,- ասել է նա:
Ալիևը նշել է, որ ներկայում ԼՂ՝ արդեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում ականազերծման և վերականգնման ակտիվ աշխատանքներ են:

