ԱԱԾ-ն ընտրություններից առաջ մեծ գումարների պարգևավճարներ է ստացել․ Քոչարյան
Դիտել նաև
Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել
Կյանքից հեռացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Պուտինը սպասվող տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Ով է դեռ «չզտված» ցուցակում Անդրանիկ Քոչարյանի առաջադրվելու երաշխավորը
Բազմաթիվ տվյալներ ունենք, որ նախքան ընտրությունները պարգևավճարներ են բաժանվել ուժային կառույցներում, ինչը պատրաստվում ենք օրինական թղթերով ցույց տալ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«ԱԱԾ-ն մեծ գումարների պարգևավճարներ է ստացել։ Ամբողջ սպայական կազմը մեծ գումարներ է ստացել։ Դեմ չեմ, որ ստանան, բայց դա կարելի էր տալ ընտրություններից հետո։ Գոնե կարող էին մի քանի օր սպասել և չկապել ընտրական գործընթացների հետ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Աղբյուր` Փաստինֆո

