Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ուղղվել է. Ալեն Սիմոնյանը քվեարկելուց հետո 15 րոպե մուտքի մոտ կանգնած բարեւում ու շփվում է ընտրողների հետ. ահազանգ

Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդեն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:

Նա նաեւ հավելել է. «Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ ի օգտին քարոզչությանը:


ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»:

****

Big Brother տելեգրամյան ալիքը գրում է. «Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ. դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից: Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը: ԸՆԴԳԾԵՆՔ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»:

 

***

 

Վճիռ՝ կեղծ լուր

Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը գրել է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից։ Տեղեկությունը կեղծ է, Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցում է, Բուզանդ 107 հասցեում։

Երբ և ով տարածեց լուրը

Լրագրող Սյուզի Բադոյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան (08:59) գրել էր, թե ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրսում՝ մուտքի մոտ, 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից։ Նշվում էր, որ Հանձնաժողովի նախագահը չի միջամտել քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը։ Այս տեղեկությունն արտատպել էին ParaTV-ն, Radio Aurora-ն, AntiFake.am-ը, Analitik.am-ը, Alternativ.am-ը, Armlur.am-ը, Lurer.com-ը, 168 ժամ-ը և շատ այլ լրատվակայքեր։ Ինֆորմացիայի հաստատող որևէ տեսանյութ կամ լուսանկար այդպես էլ չհրապարակվեց՝ չնայած պնդմանը, որ Ալեն Սիմոնյանը 15 րոպե շարունակ գտնվել է տեղամասի տարածքում։

Ալեն Սիմոնյանը մոտ մեկ ժամ անց գրել էր, որ Սյուզի Բադոյանի տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը՝ ինքը դեռ չի քվեարկել, ապրում է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ, իսկ քվեարկում՝ Մուշեղ Իշխանի դպրոցում՝ ժամը 11:00-ին:

«Գրառում անելու պահին գտնվում եմ Մարաշի սբ․ Մարյամ (Մարիամ, խմբ․) Աստվածածին եկեղեցու բակում»,- գրել էր նա։

Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասն իսկապես չի գտնվում Սարյան փողոցում՝ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցում։ ՀՀ ընտրողների ռեգիստրում նրա ընտրատեղամասը նշված է 9/21-ը։

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը չէր կարող իր ընտրությունը կատարել ո՛չ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցի, ո՛չ էլ այլ տարածքի ընտրատեղամասում, քանի որ նրա ընտրատեղամասը 9/21-ն է՝ Մուշեղ Իշխանյանի անվան թիվ 5 դպրոցը։

Կից ներկայացնում ենք նաև Ալեն Սիմոնյանի ընտրատեղամասը և քվեարկության դրվագը՝ ներբեռնված ԿԸՀ կայքից։ Տեսանյութում տեսնում ենք, որ ԱԺ փոխխոսնակը 11:19-ից արդեն 9/21 տեղամասում է։ Նրա քվեարկության պրոցեսը տևում է մոտ 6 րոպե, որից հետո նա հեռանում է։

 

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը չէր կարող իր ընտրությունը կատարել ո՛չ Անդրանիկ Մարգարյանի անվ դպրոցի, ո՛չ էլ այլ տարածքի ընտրատեղամասում, քանի որ նրա ընտրատեղամասը 9/21-ն է՝ Մուշեղ Իշխանյանի անվան թիվ 5 դպրոցը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>