Ալեն Սիմոնյանը միջամտել է Tert.am-ի աշխատանքին եւ լրագրողին հորդորել՝ լքել տարածքը. Տեսանյութ
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Մեղրիում միջամտել է Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքին։
Լրագրողի խոսքին, թե միջամտել է իր աշխատանքին, ինչու՞ է նման բան արել, ինչո՞ւ է ընդհատել իր հարցազրույցը, իր գործառույթը միջամտել՞ն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Այո՛, այո»։
Այնուհետեւ, ԱԺ փոխնախագահը, կողքիններին հորդորել է ուշադրություն չդարձնել լրագրողին։
Նա նաեւ լրագրողին հորդորել է հեռանալ տարածքից․ «Լքե՛ք տարածքը, խնդրում եմ Ձեզ։ Դուք սադրում եք մարդկանց»։

