Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ինչպես Նիկոլ Փաշինյանը դարձավ կապիտուլյացիայի խորհրդանիշ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում Նիկոլ Փաշինյանի խայտառակ պարտության հետևանքները, ըստ ամենայնի, իրենց շատ երկար զգալ կտան: Հասկանալի է՝ հիմա շատ վաղ է խոսել Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծման մասին։ Այնուամենայնիվ, ուշագրավ է, որ 1994 թվականի զինադադարից հետո բանակցային գործընթացի անընդհատությունն ապահովվել է, ուղղակի այլ հարց է՝ այդ բանակցությունները գոհացուցիչ են եղե՞լ, թե՞ ոչ։

Ընդ որում, ամենակարևոր արձանագրումներից մեկը, ինչն առաջ են քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցային օրակարգում, այն է, որ իրենց համար անընդունելի է հակամարտության ուժային լուծումը։ Եվ այս դրույթն ամփոփված էր հակամարտության կարգավորման ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը բացառելու վերաբերյալ սկզբունքի շրջանակներում։ Բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը հնարավորություն ստացավ Արցախի նկատմամբ ուժի կիրառման դիմել ու դրա արդյունքում հայկական կողմին ստորացուցիչ պայմաններ պարտադրել։ Խոսելով այս մասին՝ մուտք ենք գործում մի դաշտ, որտեղ արտացոլվում են հայկական կողմի սխալներն ու բացթողումները նախևառաջ դիվանագիտական հարթության մեջ, իսկ ապագայի հետ կապված մեր ռազմավարությունը կազմելու գործում բազմակողմանի ու խորը վերլուծության կարիք կա։

Առաջին հերթին՝ նկատի ունենանք, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց բանակցային գործընթացը սեփական կետից սկսելու պատրաստակամության մասին։ Դրանով նա փաստորեն հրաժարվեց դիվանագիտության դաշտում հայկական կողմի ունեցած որոշակի ձեռքբերումներից։ Խոսքը մասնավորապես Ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածությունների մասին է, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը։ Եվ պատահական չէր, որ նման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը տեղ էր գտել միջնորդների հայտարարություններում, որպեսզի բացառվի հնարավոր էսկալացիան, ու հակամարտությունը կարգավորվեր միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով։

Բայց Փաշինյանի և Ալիևի միջև Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից հետո հետաքննության մեխանիզմների կարևորության հարցը դուրս մղվեց օրակարգից ու, հետևաբար, նաև միջնորդների բառապաշարից։ Իսկ երբ արդեն հետագայում այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ընդդիմադիրների բուռն քննադատություններից հետո որոշեց հիշել այդ պայմանավորվածությունների մասին, արդեն բանակցությունների գնացքը գնացել էր։ Այդպիսով, Ադրբեջանը հիմքեր էր նախապատրաստում անարգել ագրեսիայի դիմելու համար։ Միևնույն ժամանակ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, անտեսեց Ադրբեջանի կողմից եկող ռազմական սպառնալիքը։ Մինչ Ադրբեջանը իր բոլոր հնարավորություններով պատերազմի էր պատրաստվում, Հայաստանի ղեկավարությունը մեր հասարակությանը նախապատրաստում էր խաղաղության և կեղծ խաղաղասիրության քարոզ էր նախաձեռնում՝ բթացնելով արտաքին վտանգի նկատմամբ զգոնությունը։

Այնինչ, պետք էր ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործել Ադրբեջանից ու Թուրքիայից եկող սպառնալիքներին դիմագրավելու համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն աշխատանքներ տանել հանրության շրջանում, այլև դաշնակիցների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ հետևողական քայլեր ձեռնարկել։ Բայց հեռանկարային առումով մեկը մյուսի հետևից ոչ կշռադատված (չհասկանալով, թե դիտավորյալ, այլ քննարկման հարց է) քայլերի արդյունքում Փաշինյանը խաթարեց Հայաստանի հարաբերությունները մեր հիմնական դաշնակից երկրի՝ Ռուսաստանի հետ ու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ գործ հարուցելով, հեղինակազրկեց անվտանգային այդ կառույցը։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն իր հախուռն գործելակերպով առիթ տվեց, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության աչքում լեգիտիմացնի իր ռազմական ագրեսիան։ Արդյոք պատահակա՞ն էր, որ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ընթացքում միջնորդ երկրները նրա գործողությունները դատապարտող որևէ հայտարարությամբ կամ կոչով հանդես չեկան, միանշանակ՝ ոչ:

Ըստ էության, միջազգային հանրությունը ցույց տվեց, որ առնվազն դեմ չէ ուժի կիրառմանը։ Պատճառն այն է, որ Փաշինյանը բանակցությունները հասցրել էր մի կետի, որից հետո պատերազմը համարվում էր անխուսափելի։ Եվ նույնիսկ անձամբ Փաշինյանն է անցյալ տարվա դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում խոստովանել պատերազմի անխուսափելիության մասին։ Դրանով Փաշինյանը փաստացի ընդունում էր, որ նախքան ռազմական դաշտում պարտվելն ինքը խոշոր պարտություն է կրել դիվանագիտության դաշտում՝ թույլ տալով հակառակորդին անարգել դիմել զենքի ուժին։ Դա էլ քիչ չէ, հիմա Փաշինյանը իներցիայով հակառակորդին զիջումներ է կատարում մեկը մյուսի հետևից։ Ի դեպ, այստեղ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները Փաշինյանի իշխանության գալուց առաջ հայտարարում էին, որ արտաքին ուժերն իրենց թույլ չեն տալիս պատերազմ սանձազերծել և փակ դռների հետևում ճնշում են գործադրում իրենց վրա, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը։

Իսկ հիմա պարզապես սարսափում են այն մտքից, որ Փաշինյանն առաջիկա ընտրություններում կորցնելու է իշխանությունը: Այստեղ հարկ է հիշել 2018 թ. մայիսի 28-ին Փաշինյանի՝ Սարդարապատում ունեցած ելույթի այն հատվածը, թե մենք հաղթել ենք ու հաղթելու ենք այն դեպքերում, երբ ՈՐՈՇԵՆՔ հաղթել։ Սա արդյո՞ք նշանակում է, որ Փաշինյանը բավական ջանք չի գործադրել հակառակորդին հաղթելու ուղղությամբ, կամ, իր իսկ խոսքերով ասած, հաղթելու որոշում չենք ունեցել։ Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, իշխանափոխությունից հետոն... Իսկ հիմա Փաշինյանը ասոցացվում է պարտության հետ, նա այդ պարտության առաջին մեղավորն ու պատասխանատուն է, նա կապիտուլ յացիայի սիմվոլն է, և երկրի ապագան կապել նրա հետ նշանակում է նոր կապիտուլ յացիայի ենթարկել երկիրը։ Մնում է սպասել ևս 12 օր՝ հասկանալու, թե մեր երկրի ապագայի հանդեպ անտարբեր, սառը դատելու և ընդհանրապես դատելու ունակությունից զուրկ քանի քաղաքացի կգտնվի, որ Փաշինյանին ձայն տա»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>