«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ինչպե՞ս կարող եք ընտրել Փաշինյանին, որը մերժել է պատերազմը դադարեցնելու առաջարկը՝ ևս 2000 հայ տղաների ուղարկելով մահվան ու նպաստելով հայրենիքը կորցնելուն․ Վահե Հովհաննիսյանը՝ Փաշինյանի աջակիցներին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի՝ հոկտեմբերի 19-ի նիստում մերժել է պատերազմը կանգնեցնելու առաջարկը, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի շատ կորուստներ է ունեցել։ Հոդվածը կարդացեք ստորև։

Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջը կարող է դառնալ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ը։ Կարևոր մանրամասներ այս պահին հայտնի չեն, դա հետո, բայց առկա փաստերից ելնելով՝ սա հրեշավոր ամսաթիվ էր, որը հարյուրամյակներով փոխեց մեր երկրի պատմությունը և հազարավոր մահերի պատճառ դարձավ։

Առկա փաստերը

Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի 22-րդ օրը, եղել է պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Վարչապետ Փաշինյանը մերժել է։ Սա հրապարակայնորեն հաստատել է ՌԴ նախագահը, իսկ երկու օր առաջ այդ մասին ավելի մանրամասն պատմեց այդ օրերի ՀՀ ԱԱԾ պետը, որից այդ շրջանում գաղտնի է պահվել այդ առաջարկը։

Փաշինյանն առաջարկի փաստը թաքուն է պահել պետական ինստիտուտներից՝ ՊՆ, Գլխավոր շտաբ, ԱԱԾ, ԱԽ, նախագահ։ Կայացրել է կա´մ միանձնյա որոշում, կա´մ նման լիազորություններ չունեցող այլ նեղ խմբի հետ համաձայնեցված։ Դա կպարզվի հետո։

Նա ունեցել է ողջ տեղեկատվությունը իրավիճակի մասին, պատերազմի 4-րդ օրվանից նրան զեկուցվել է, որ մենք գնում ենք անխուսափելի պարտության, և չկա որևէ հնարավորություն՝ բեկում մտցնելու. սա հաստատում են ՊՆ, ԳՇ և ԱԱԾ ղեկավարները։

Հոկտեմբերի 19-ի հրադադարի պայմանագրով Հայաստանը և Արցախը գտնվում էին անհամեմատ ավելի լավ պայմաններում, քան՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

Հոկտեմբերի 19-ից պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելուց հետո հայկական կողմը տվել է օրական միջինը 100 նոր զոհ։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու պատճառով մենք տվել ենք մոտ 2000 նոր զոհ և բազմաթիվ հազարավոր վիրավորներ։

Նիկոլի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման քարոզչահնարքը, թե ինքն այդպիսով հազարավոր կյանքեր է փրկել, կորցնում է իր ողջ թվացյալ տրամաբանությունը։ Մարդը, որը 20 օրում սառնասրտորեն զոհել է հազարավոր իրական կյանքեր, չէր կարող շարժվել նոր զոհերից խուսափելու տրամաբանությամբ։ Զոհերից խուսափել ցանկացող մարդը կօգտագործեր հնարավոր ամեն շանս՝ պատերազմն օր առաջ դադարեցնելու համար։

Խախտել սկզբունքը

Ես առաջարկում եմ բոլոր քարոզիչներին, հանրային դեմքերին՝ մեկ անգամ խախտել՝ նիկոլական զանգվածին չդիմելու սկզբունքը և միայն այս թեմայով ուղիղ հարցնել.

Իմանալով այսքանը, իմանալով, որ բոլորից թաքուն է պահել պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկը՝ պատերազմի ուղիղ կեսին, միակամ որոշել է՝ շարունակել պատերազմը ու դրանով պատճառ դառնալ 2000 հայ տղաների մահվան, հազարավոր վիրավորների, ինչպե՞ս եք սատարում նրան, ինչպե՞ս կարող եք ձայն տալ նրան։

Այս հարցը ուղիղ պետք տալ ՔՊ ցուցակով նրա հետ ընտրության գնացողներին. սա քաղաքականություն չէ, դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ պատասխանատվություն եք կիսում նրա հետ։ Պատասխանատվություն, որից հնարավոր չի լինելու խուսափել։

Նիկոլի աջակիցների մեջ կան որոշակի թվով ուսուցիչներ։ Ինչպե՞ս եք դուք այս ամենը իմանալով՝ մտնում դասարան։ Ձեր իսկ կողմից մեծ կյանք ճանապարհված երեխեքին հոկտեմբերի 19-ին խելահեղ որոշմամբ ուղարկել են մեռնելու։ Կոչ եմ անում ծնողներին՝ ցույց տալ իրենց վերաբերմունքը։ Հնարավոր չէ սա իմանալ ու հանդուրժել։

Ես կոչ եմ անում բոլոր առողջ քաղաքական ուժերի լիդերներին, քարոզիչներին, ցուցակային դեմքերին՝ վերանայել հիմնական ասելիքը և առավելագույնս կենտրոնանալ այս թեմայի վրա։

Հոկտեմբերի 19-ը մեր պատմության ամենաողբերգական, ամենաարյունալի ու ամենաամոթալի էջն է։ Հոկտեմբերի 19-ին արձանագրվել է, որ մենք պետություն չունենք. պետական կարևորագույն ինստիտուտները չեն գործել, պետության և ժողովրդի ճակատագրի մասին որոշումները կայացրել է մեկ հոգի կամ մի քանի անհայտ պատահական մարդիկ։ Իսկ գուցե այդ «պատահական» մարդիկ ընդհանրապես Երևանո՞ւմ չեն գտնվում։

Ինչպե՞ս եք ընտրելու հարցը նույնիսկ կորցնում է իր արժեքը. հիմա, այսքանը իմանալուց հետո, կա մեկ պարզ հարց. ինչպե՞ս եք քնում, Նիկոլի աջակիցներ, Նիկոլի թիմակիցներ, ցուցակային գործարարներ, ցուցակային մայրեր...

Հոկտեմբերի 19-ին, դրանից առաջ ու հետո ողջ հայ ժողովուրդը գիշեր-ցերեկ ցանցեր էր գործում, վերջին կոպեկը տալիս բանակին, անդադար աղոթում ու մոմ վառում եկեղեցիներում՝ խաղաղության խնդրանքով՝ չիմանալով, որ ՄԵԿ հոգին մերժել է պատերազմը դադարեցնելու առաջարկը ու որոշել է մահվան ուղարկել տղերքին ու կորցնել հայրենիքը։

Հիմա այս շերտի մի զգալի մասն այսպես կոչված չկողմնորոշված ընտրազանգվածն է կամ անտարբեր ընտրողը։ Բայց, իմանալով հոկտեմբերի 19-ի իրողությունը, դրանից հետո չկողմնորոշված կամ անտարբեր մնալը, կներեք, մեղսակցության պես մի բան է։ Ընտրեք՝ ում ուզում եք, բայց օգնեք, որ Հայաստանն ազատվի հետագա աղետներից։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>