«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ով կհաղթի այս ընտրություններում. Վահե Հովհաննիսյան

Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։

Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։

Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքներ՝ Սյունիքից Տավուշ, Մեղրիից Լոռի, Սև լճից՝ Հյուսիսային պողոտա։ Սա 2018-ի էմոցիաների, մեծ սպասումների, այդ սպասումների փլուզման, 2020-ի ողբերգության արդյունքում հանրային շոկի հետևանքն է։ Պետք է արձանագրել՝ հայ ժողովուրդը գտնվում է շոկի մեջ։

Այս պայմաններում անհրաժեշտություն կա՝ առավելագույնս պարզեցնել ընտրության հարցը, այն դարձնել մատչելի՝ բոլոր խավերի և բոլոր ընտանիքների համար։

Այսօր Հայաստանում գործում են անհատական և կոլեկտիվ հոգեբանության բոլոր վտանգավոր մեխանիզմները։ Իռացիոնալը և սեփական արարքների հանդեպ անհաշվետվողականությունը ծայրահեղ սուր խնդիր է։

Նիկոլի համար գառ մորթող Ակունքի գյուղացին չի կարող բացատրել իր արարքը, նույնիսկ՝ սեփական ինտելեկտի սահմաններում, Ռինդի ուսուցիչը և ծնողը, որոնք երեխաների ձեռքը բռնած ծափահարում են Նիկոլին, չեն կարող բացատրել իրենց արարքը, նույնիսկ Մակունցը, որի հրահանգով մի վագոն ուսապարկ հոտնկայս սկսեց ծափահարել ամեն ինչ պարտված, ամեն ինչ զոհած Նիկոլին, չի կարող բացատրել իր արարքը, որովհետև թե´ ոչխարամորթը, թե´ ուսուցիչը, թե´ Մակունցը այլ միջավայրերում այլ վարքագիծ են դրսևորում՝ գրեթե հակառակ։

Մեկ հաղթանակ, մեկ պարտություն

Հայաստանում առկա է պարտության էջը փակելու անհուսություն։ Մարդիկ չեն հավատում, որ այս էջը հնարավոր է փակել, որ սա ունի  վերջ։ Նա, ով կարողացավ լայն շերտերի մոտ կոտրել անհուսության գաղափարը, նա, ով կարողացավ  համոզել, որ հնարավոր է փակել պարտության էջը, նա էլ կարձանագրի իր հաղթանակը։ Իմ խորին համոզմամբ՝ հաղթանակ պետք է արձանագրել ընտրության օրից շատ ավելի վաղ։ Դա շատ իրական է, բայց դրա համար պետք է գիտակցել և բացատրել, որ դա լինելու է ոչ թե իքս անձի, դաշինքի, այլ՝ բոլորի հաղթանակը։ Եվ հաղթանակից օգտվելու են թե´ Գեղարքունիքի ոչխար մորթողը, թե´ Ռինդի ուսուցիչը, թե´ Մակունցը։

Իսկ պարտության էջը չփակելը նշանակում է բոլորիս պարտությունը։

Պետք է արժանապատիվ խաղաղության և անվտանգության գաղափարները մտցնել յուրաքանչյուրի տուն, յուրաքանչյուրի միկրոմիջավայր։

Կհաղթի արդյո՞ք պարտությունը

Ընտրությունները կավարտվեն հետևյալ թեկնածուներից մեկի հաղթանակով.

Կհաղթի պարտությունը։ Սա նշանակում է, որ կլինենք այն զարմանալի ժողովուրդը, որը կողմ է քվեարկում իր պարտությանը։ Չի փակի պարտության էջը։ Սա կլինի ժամանակակից հայ հասարակության ինքնապահպանման բնազդի, պետության ընկալման պարտությունը։

Կհաղթի Ալիևը։ Դա  կարձանագրվի ընտրողների՝ տանը մնալու դեպքում՝ անկախ պատճառաբանությունից՝ անտարբերությունից մինչև լավ թեկնածու չտեսնելը։ Կարձանագրվի, որ այսքանից հետո հայ հասարակությունն անտարբեր է իր ապագայի հանդեպ և չի հասկանում ռիսկերը։ Ալիևն անմիջապես կֆիքսի հայ ժողովրդի անկենուսանակությունը ու ավելի մեծ թափով կսկսի իրականացնել իր ծրագրերը։

Կհաղթի վերելքի հույսը։ Եթե ընտրությունների միջոցով հասարակությունը որոշում է փակել պարտության էջը, ապա դա ուղիղ ուղերձ է հայկական աշխարհին ու  միջազգային հանրությանը։ Սկսում ենք պետության վերելքը՝ դժվար ու աշխատատար մի ճանապարհ, որը ենթադրելու է բոլոր կարող ուժերի մասնակցություն, վերաիմաստավորումներ և էլիտաների սահուն փոփոխություն։

Սրանք ենք ընտրությունների հնարավոր ելքերը։ Բայց կա նաև 4-րդ տարբերակը. հաղթանակը միառժամանակ կհետաձգվի։ Սա կլինի այն դեպքում, եթե ընտրությունների արդյունքում տարբեր պատճառներով չհաջողվի ձևավորել նոր էֆեկտիվ իշխանություն։ Այս տարբերակի դեպքում սրընթաց կձևավորվի նոր իշխանության պահանջ։ Հաշվված ամիսների ընթացքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>